Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Բարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել Սաhմանազատում․ սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզեր, եթե ոչ Երևան Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին Ումի՞ց եք վերադարձրել 25 հեկտար, եթե մերն էր արդեն․ Աննա Գրիգորյան Մոսկվայում այրվում է «Գրան Պլյուս» առևտրի կենտրոնը․ տեսանյութ Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան


«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշյան սահմանագծումն ու սահմանազատումը չի ընդգրկվում որևէ իրավական կամ քաղաքական շրջանակների մեջ: Այս մասին ահազանգում է փորձագիտական դաշտը, բայց գործընթացը շարունակվում է:

«Կան միջազգային փաստաթղթեր, ԵԱՀԿ-ն վաղուց ունի սահմանագծման և սահմանազատման մասին ուղեցույց: Մյուս կողմից՝ միջազգային պրակտիկան ապացուցում է, թե դա ինչքան երկարատև, մանրակրկիտ և նրբանկատություն պահանջող գործընթաց է: Թե՛ Ադրբեջանը, թե՛ նրան գործընկեր դարձած Հայաստանի օրվա իշխանությունը կացնահարում են: Դա Ադրբեջանի ձեռագիրն էինք համարում, պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Ալիևի վերընտրվելու կապակցությամբ նրան մարտական կացին նվիրեց: Դա ձեռագիր է, ծիսակատարություն: Հիմա այդ կացնային քաղաքականությանը միացել են Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն ինչ կատարում են նրանց քիմքին համապատասխան: Ո՞ւր են մասնագետները, ո՞ւր են քարտեզագետները և խորհրդային տարիների փաստաթղթերը, եթե խոսում են Խորհրդային ժամանակաշրջանի մասին: Մյուս կողմից՝ ի՞նչ կապ ունի ժամանակակից Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի սահմանների հետ: Ժամանակակից Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, նա այն ժամանակ ընդունված բոլոր օրենքներն ու փաստաթղթերը համարել է անօրինական՝ համարելով այդ ժամանակահատվածը բոլ շևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու շրջան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ընդգծում է՝ Հայաստանը խնդիր ունի, որ Ադրբեջանը դուրս գա այն բոլոր բարձունքներից, որոնք զավթել է վերջին ժամանակահատվածում: «Այդ բարձունքները նրանց չեն պատկանում: Արդյոք չպե՞տք է որևէ մի գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանի զինված ուժերը վերադառնային իրենց տեղակայման նախկին վայրեր: Տեղի է ունենում հայկական հողերի հանձնում Ադրբեջանին՝ անօրինական, միջազգային իրավունքին հակասող ձևով, Ադրբեջանին, որը ցեղասպանական գործողություններ է իրականացրել ոչ միայն Մարաղայում (խոսում եմ ժամանակակից Ադրբեջանի մասին` չհիշատակելով Սումգայիթը և մնացյալը), այլև 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախում: Սա Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բնութագիրն է: Հայաստանը պետք է պահանջեր ազատել իրեն պատկանող բարձունքները, դրանց զավթումն ինքնին պատերազմ է, այսինքն՝ Ադրբեջանը շարունակել է և մինչ այսօր էլ շարունակում է պատերազմական գործողությունները: Ո՞ւր են գերիները, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 2020 թ.-ի դեկտեմբերից սկսած: Եթե այս հարցերն իրեն Հայաստանի կառավարություն կոչող խումբը չի բարձրացնում, դատելով տեղի ունեցողից՝ նշանակում է, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: «Խաղաղության խաչմերուկ» կլինի, թե սահմանազատում, դրանք մանիպուլյացիաներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ ուզում է ամոթանք տալ Բլինքենից սկսած մինչև Բորել և Միշել: «Պետք է ինչ աստիճանի՝ միջազգային մակարդակով հանցավոր մտածելակերպ ունենալ, որ խորհրդային սահմանների համար խեղաթյուրում են Ալմա Աթային հռչակագիրը, բայց չեն հիշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այն խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում գոյություն ուներ, ինչպես ինքնորոշման իրավունքն իրացրած միավոր: Հազար ամոթ հզոր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ Բլինքենին, որը կրկնում է հանցավոր ձևով խեղաթյուրված Ալմա Աթայի հռչակագիրը: Ադրբեջանը, իրեն հայտարարելով չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, իրավաբանական առումով առոչինչ է դարձնում իր բոլոր նկրտումները Խորհրդային Ադրբեջանի սահմանների նկատմամբ: Եթե այդքանը չարաշահում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, դա իրավո՞ւնք է տալիս միջազգային ատյաններին, ԵՄ-ի կարկառուն դեմքերին և Բլինքենին՝ կրկնել միջազգային իրավունքի դեմ հանցագործության բոլոր հատկանիշները պարունակող հայտարարությունները»,-հավելում է ՀԿ նախագահը:

Ասում է՝ մարդկանց դեմ են դուրս եկել «քվազի-լուծաբանները»: «Նրանց վերլուծաբան հնարավոր չէ կոչել: Դրանցից մեկն, օրինակ՝ ասում է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը, ընդդիմությունը և հոգևորականները միասին գործ են անում: Բայց գործն իրենք են անում Ադրբեջանի, Թուրքիայի և բոլոր նրանց հետ, ովքեր համաձայնում են իրենց հետ: Հանգիստ թողեք հոգևորականներին, հերիք է ասեք, որ եկեղեցին, հոգևորականներն առանձնացված են պետությունից: Այո, նա զատված է կառավարման համակարգից, բայց զատված չէ ժողովրդից և յուր կարծիքն ունենալու իրավունքից: Ահա այս մակարդակի գռեհիկ մտքեր կրողներ կան՝ հուրախություն միջազգային ամենախոշոր գլոբալիստական կենտրոնների ղեկավարների, նրանց կողմից ուղղորդվող: Նրանք ներկայացնո՞ւմ են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, ոչ, նրանք պաշտպանո՞ւմ են հայերի իրավունքները, ոչ:

Դատելով արդյունքներից՝ սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Մյուս քվազի-լուծաբաններից մի կին ասում է՝ ընդդիմությունը, որ դեմ է այսպիսի սահմանազատմանը, ուզում է պատերազմ լինի՞: Սպառնում են Հայաստանին, ոչ թե կոչ անում, որ ուժեղ պետություն դառնանք: Հետո էլ ասում են՝ ո՞ւր են դաշնակիցները: Իսկ ես ուզում եմ հարցնել, թե ո՞ւր է պետությունը: Պետությունը հարստահարելու համա՞ր է: Տուգանքների, հարկերի հաշվին լցվում է բյուջեն, իսկ հետո դա հարամ ձևով օգտագործվում ոստիկանների կողմից, որոնք խոշտանգում են, դաժան ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների հանդեպ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ձերբակալություններ և կալանավորումներ, խոշտանգումներ, ոստիկանական բիրտ ուժի կիրառում: «Այդպիսի խոշտանգումները ներհատուկ են սադիստներին: Նրանք վախկոտ են, տեսել եմ, թե ինչպես են վախենում մի խումբ կանանցից և տղամարդկանցից: Նրանք «վերգոներ» են, ինչպես ասել է դասականը: Ճնշումներն ահագնանալու են, նրանք ինձանից լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ: Այդ վախն է իրենց այսօր ուղղորդում: Ներում չի լինելու, չարի վերջը գալու է: Ժողովրդի պայքարը սկիզբն է: Նրանք խոսում են պատմական Հայաստանի ու պատմության մասին: Շատ ժամանակ չի անցնի, և այս մարդիկ պատմության գիրկը կանցնեն, կանհետանան ճիշտ այնպես, ինչպես քշվում են փտած տերևները հորդառատ անձրևից: Իրենք հավերժ չեն, անցյալ են դառնալու: Մեր հերոսական անցյալ և ներկա ունեցողների անունները հիշվելու են, նրանք հիմա էլ պայքարում են Հայաստանի Հանրապետության համար: Սրանց անունները ջնջվելու են և մնալու է մեկ պիտակ՝ երիտհայեր, դա է մնալու պատմության մեջ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԲարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել Սաhմանազատում․ սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզեր, եթե ոչ Երևան Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինիԻնչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ինՈւմի՞ց եք վերադարձրել 25 հեկտար, եթե մերն էր արդեն․ Աննա Գրիգորյան Մոսկվայում այրվում է «Գրան Պլյուս» առևտրի կենտրոնը․ տեսանյութԵթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում «Հոգնել եմ կյանքից»․ ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութեր) Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Իրանն ինքն է մեղավոր Ռայիսիի մահվան մեջ. Պետդեպ Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին․ (տեսանյութ) Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Մահացած 29-ամյա կինը Շղարշիկ գյուղից էր, 3 երեխաների մայր Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ջուր չի լինի «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներ Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուն է Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Յակուտիայում ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ) Խանութները նոր ապրանք չեն ստանում․ Կիրանցի բնակիչներն ահազանգում են, պատկան մարմինները՝ հերքումԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԲիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին Նրանք միայն գեղեցկանում են. Կենդանակերպի այս նշանների գեղեցկությունը ծաղկում է տարիքի հետ Լենա տատիկին տեսա, օրհնեց, ասաց՝ «բա ո՞նց եք եկել նորից»․ Սրբազանը պատմում է Կիրանցից Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Դենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանՔեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին
Ամենադիտված