Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Ինչպե՞ս են անցկացվելու լրացուցիչ գրավոր աշխատանքներն ու քննությունները «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Երևանում 47–ամյա տղամարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Տրանսպորտում Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժշկական համայնքի հետ Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ պատգամավոր


Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Չնայած այն բանին, թե ինչ են ասում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, փակված չէ եւ մոռացված չէ։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նա հիշեցրել է, որ այնտեղ տեղի են ունեցել էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայերը հեռացել են իրենց տներից եւ ապաստան գտել Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անվտանգության խոցելիության բարձրացման պատճառը Լեռնային Ղարաբաղի կորուստն է դարձել, արդյունքում՝ հայկական կողմը կորցրել է «ռազմավարական խորությունը»։

Օսկանյանն ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղն ապահովում էր նաեւ բանակցային խորությունը, եւ երբ Հայաստանի իշխանություններն անտեսում են այս հարցը, նրանք կարծում են, թե դա կապահովի երկրի անվտանգությունը։ «Բայց կյանքն ապացուցում է հակառակը։ Հայաստանի իշխանությունները չեն իրականացնում Հայաստանի շահերից բխող օրակարգ, այլ ենթարկվում են Ադրբեջանի թելադրած օրակարգին։ Բայց արդեն գալիս են այն եզրահանգման, որ այդ ամենը միտումնավոր է արվում»,- նշել է նա։

Նախկին նախարարը նշել է, որ հաջողությունը բանակցություններում երկու գրավական ունի՝ բովանդակություն եւ միջնորդների պատասխանատվություն։ «Ավելի քան 30 տարի մենք բանակցություններ ենք վարել փաստաթղթի վերաբերյալ երեք հզոր պետությունների միջնորդությամբ, բայց երբ դու մի ինչ-որ պահի հրաժարվում ես այդ գործընթացից, ապա կորցնում ես ոչ միայն բովանդակությունը, որը կարող էր դառնալ հարցի խաղաղ կարգավորման հիմքը, այլեւ երեք ուժեղ երկրների միջնորդությունը»,- ընդգծել է Օսկանյանը։

Առաջին ճակատագրական սխալը նա նշել է հրաժարումն այդ գործընթացից, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է զրոյական կետից։ Պատերազմի ժամանակ դա հանգեցրեց այն բանին, որ ոչ ոք հայկական կողմին չաջակցեց, քանի որ Երեւանը նրանց ազատել էր այդ պարտականությունից։

ԱԳ նախկին ղեկավարը համոզմունք է հայտնել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, անկախ քննադատությունից, լուրջ հնարավորություններ է տվել, դրանում կային թե՛ բովանդակությունը, թե՛ միջնորդը։ «Եվ դու սկսեցիր հեռանալ այդ հայտարարությունից, եւ որ ամենավտանգավորն է՝ հրաժարվեցիր միջնորդներից եւ մեկնեցիր Բրյուսել, ինչից հետո կորցրեցիր բովանդակությունն ու միջնորդին։ Երբ նա (նկատի ունի Փաշինյանին- խմբ.) ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ապա զրկեց այս հարցում որեւէ արդյունքի հասնելու բոլոր հնարավորություններից։ Իշխանությունները բոլոր դեպքերում ոչ միայն հրաժարվեցին հայամետ լուծումներից, այլեւ փակեցին դրանք։ Փաշինյանը, վերջերս հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հնարավորություն չի տեսնում, փորձել է իսպառ փակել այդ հարցը։ Ղարաբաղյան հարցի վերադարձը օրակարգ իրատեսական է, եւ միակ խոչընդոտը այդ ճանապարհին Հայաստանի իշխանություններն են»,- ավելացրել է Օսկանյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհը եւ առանձին պետություններ պատրաստ են դրան՝ հիշեցնելով ՄԻԵԴ եւ Եվրախորհրդարանի որոշումները Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ապահովման պարտավորությունների մասին՝ միջազգային երաշխիքների դեպքում։ «Այս ամենը լուրջ հնարավորություններ է ստեղծում հարցն ադրբեջանա-հայկական բանակցությունների օրակարգ վերադարձնելու համար, ինչը կմեծացնի Հայաստանի հնարավորությունները։ Դա կթուլացնի մեր խոցելիությունը, այդ ժամանակ մենք կկարողանանք դիմակայել Ադրբեջանին, այդ թվում եւ Տավուշում։ Խաբում են նրանք, ովքեր փորձում են համոզել, որ, այդ հարցը բարձրացնելով, ավելանում են սպառնալիքները Հայաստանի համար։ Առանց դրա ցանկացած լուծում կլինի ժամանակավոր, եւ Ադրբեջանը նույնպես գիտի այդ մասին»,- ամփոփել է նախկին նախարարը։

Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհիցԻնչպե՞ս են անցկացվելու լրացուցիչ գրավոր աշխատանքներն ու քննությունները «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Երևանում 47–ամյա տղամարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Տրանսպորտում Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել էՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժշկական համայնքի հետ Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանՏավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ պատգամավոր ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվել է կայունացնել իրավիճակը Խարկովի մարզում. Զելենսկի «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՏեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան Հայաստանի թանգարանները 2023-ին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել. փոխնախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են. ՀՀ ՊՆ «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին «Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել Ռուսաստանն այսօրվա դրությամբ Խարկովը գրավելու ծրագրեր չունի. ՊուտինՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 88 դեպք Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածելՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա ՀովհաննիսյանըՊետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մենք չենք շտապում, ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Սրբազան Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավիճակ է այս պահին Կիրանցում Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում, ավելի ցածր ջերմաստիճան խոստանում Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Ինչ են հայտնում ՏիգրանաշենիցՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ինչ է տեղի ունեցել. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրութուն է տարածել Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում՝ հաջողությունը որն է Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահի հանդիպումըԱպագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Եթե դուք կամ ձեր ծնողները ավանդ ունեն՝ իմացեք Շիրակում «ԳԱԶ 2410»-ով վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի oպերլիազnրը
Ամենադիտված