«Mazda»-ն բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավnր կա «Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Գյուրջյան փողոցում երթուղային ավտոբուսն ու այլ մեքենաներ արգելափակվել են անձրևաջրերի մեջ. փրկարարներ են եկել «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ) Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) ՀՐԱՏԱՊ․ Այս պահին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում


Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպասելի էր, որ փաշինյանական իշխանությունները, առաջին հերթին՝ ռեակցիոնռեպրեսիվ օրգանները կայծակնային արագությամբ կարձագանքեն ՔՊ-ի յուրային քարոզչամիջոցի ներկայացուցչի հետ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպին: Այդպես էլ եղավ. քպականների տոտալ աղմուկի ֆոնին Քննչական կոմիտեն «արագի մեջ» վարույթ է նախաձեռնել: Անկասկած է, որ անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, ցանկացած ճնշում, առավել ևս լրագրողի նկատմամբ, որը պայմանավորված է նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեության հետ: Թե հատկապես ինչ է կատարվել խորհրդարանում, թող պարզի քննությունը, որի անկողմնակալությունն, ինչ խոսք, խիստ կասկածելի է:

Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն այն է, որ հերթական անգամ կիրառվում են այս իշխանության համար սիրելի ու սովորական դարձած բազմակի ստանդարտներ: Ինչո՞ւ նույն քպականներն ու նրանց մերձ շրջանակները ճիշտ նույն կերպ չէին արձագանքում, դատապարտում այլ լրագրողների նկատմամբ բռնություններն ու ճնշումները, ինչո՞ւ իրավապահները վարույթ չէին նախաձեռնում: Օրինակնե՞ր: Դրանք բազմաթիվ են: Հայաստանի ժուռնալիստների միությունն, օրինակ՝ մի քանի դեպք է հիշեցրել իր հայտարարության մեջ:

ԱԺ գործող փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը: «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին ԱԺ-ում քպական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն: Լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից:

Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին: ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: Նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց: Ոստիկաններն օրերս հրեցին ու գցեցին Oragir.news. am կայքի լրագրող Անի Ներկարարյանին: Ընդ որում, վերը նշված օրինակներն ամբողջական չեն: Եվ բոլոր այդ դեպքերում... ոչ մի իրավական հետևանք, ոչ մի դատապարտում: Ավելին, իշխանությունների քարոզչամեքենան նման դեպքերում ակտիվանում և արդարացնում էր նման պահվածքը «ոչ յուրային» լրագրողների նկատմամբ: Իսկ հիմա հանկարծ բոլոր լեզուները բացվել են, իրավապահ համակարգն էլ նույնիսկ քրեական վարույթ է նախաձեռնել:

Կրկնում ենք, բացարձակ անընդունելի է ցանկացած բռնություն: Բայց դա պետք է գործի բոլորի համար հավասարապես: Թե չէ ստացվում է՝ ոմանց արյունը կապույտ է կամ ընդունված «խմբերից» տարբերվող...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Mazda»-ն բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավnր կա «Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Գյուրջյան փողոցում երթուղային ավտոբուսն ու այլ մեքենաներ արգելափակվել են անձրևաջրերի մեջ. փրկարարներ են եկել «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ) Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) ՀՐԱՏԱՊ․ Այս պահին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՍուրբ Աստվածածին եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. նոր մանրամասներ Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է Կենդանակերպի այս նշաններն անսովոր կերպով կփոխեն իրենց կարիերայի ուղղությունը Ֆրանսիայի ՆԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետ կապ ունենալու համար Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ)«Խարիզմատիկ հոգևորականը բողոքի կրակ է վառել Հայաստանում». արտասահմանյան մամուլը՝ շարժման մասին Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսինԿիրանցիները ուզում են տարհանել երեխաներին դպրոցից․ ասում են վտանգավոր է Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՕվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Ուզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանՎարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի է ժամանակահատվածը Քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը․ հայտարարություն Պատգամավորները շտապում են Կիրանց․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանինԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) «Շատ վատ վիճակ է Տավուշում»․ Նարինե Կիրակոսյան Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում Տեղատարափ կարկուտ Երևանում ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի Իրավիճակը մնում է լարված․ Ոսկեպարի համայնքապետը գնում է Կիրանց Փոթորիկ Երևանում․ տեսանյութ Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատունՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Մինչև սահմանն ամբողջությամբ չդելիմիտացվի, այս գործողությունները հակասում են միջազգային նախադեպերինՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
Ամենադիտված