Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել Կեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Երբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Երբ կնշվի Զատիկը 2026 թվականին Գազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Երևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh


«70 տարի պետության կողքին» կարգախոսով է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշում իր ծննդյան օրը

Հասարակություն

«70 տարի պետության կողքին» կարգախոսով է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշում իր ծննդյան օրը։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի խոսքով՝  նույնիսկ այսպիսի պատկառելի տարիքում ընկերությունը շարունակում է կատարելագործվել։

Խուդոլիյն  արդեն 15 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում ու Հայաստանն իր երկրորդ տունն է համարում։ Չնայած հավասարապես սիրում է Հայաստանի բոլոր շրջանները, սակայն խոստովանեց՝ «հեշտ եւ բնական է սիրել երկրի ամենահանքարդյունաբերական մարզը՝ Սյունիքը, համենայնդեպս անձամբ ինձ համար, ով գրեթե ամբողջ մասնագիտական կյանքը աշխատել է արդյունաբերության ոլորտում»։ «Սյունիքը կրում է ոչ միայն Հայաստանի դարավոր պատմությունը, այլեւ արդյունաբերության, գիտության, Հայաստանի ու հայ ժողովրդի զարգացման պատմությունը։ Մետաղների արդյունահանումն ու վերամշակումն այս տարածաշրջանում հազարամյա պատմություն ունի, եւ այստեղ ցուցադրված Կապանի երկրագիտական թանգարանի ցուցանմուշները դրա վառ ապացույցն են»,- ասաց Ռոման Խուդոլիյը։

Հանքարդյունաբերության ժամանակակից զարգացումը սկսվել է 1940 թվականին՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցմամբ։ 1949 թվականին կառուցվել է վերամշակման գործարան, 1952 թվականին գործարանն արտադրել է իր առաջին արտադրանքը եւ առաջին տարում վերամշակել 215 տոննա հանքաքար։ Այժմ սա գործարանի 3,5 օրվա աշխատանքի արդյունքն է:  ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը հիշեցրեց՝  որ ընկերությունը 1966 թվականին արժանացել է Խորհրդային Միության բարձրագույն պետական պարգեւին՝ Լենինի շքանշանին։ ԶՊՄԿ-ի նոր վերածնունդը Ռոման Խուդոլիյը կապեց նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ նրա թիմի հետ։ 2007-2014 թվականներին իրականացված արդյունաբերական հեղափոխությունը՝ բոլոր արտադրական գործընթացների տեխնոլոգիական արդիականացումը, հնարավորություն է տվել հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման նոր մակարդակների հասնել 9 միլիոն տոննա վերամշակումից մինչեւ 20 միլիոն տոննա։

«Վերջերս կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց կայունացնել արտադրությունը, իրականացնել արդիականացման առաջին փուլը, արձանագրել տնտեսական աննախադեպ արդյունքներ: Անցած տարի պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 140 մլրդ դրամ եւ ավելի քան 5 մլրդ սոցիալական եւ ենթակառուցվածքային ծրագրեր տարածաշրջանի զարգացման համար: Մենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը բարձրացրել ենք ռազմավարական նոր մակարդակի՝ ստորագրելով սոցիալական ոլորտում համագործակցության հուշագրեր մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ։ Այս հուշագրերից վերջինը երեկ է ստորագրվել Քաջարանի հետ, որը ԶՊՄԿ-ի անմիջական տունն է»,-ասաց Խուդոլիյը։

Վերջինս հպարտ է,  որ  ընկերությունը Հայաստանի եւ Սյունիքի կյանքի կարեւոր մասն է, տնտեսության ողնաշարը, հայկական արդյունաբերության հպարտությունը։

Սյունիքի մարզպետի Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ 70-ամյա ԶՊՄԿ-ն սերնդեսերունդ ձեւավորել է մարզի ողջ սոցիալ- տնտեսական պատկերն ու այսօր  մարզի կյանքը հնարավոր չի պատկերացնել առանց  կոմբինատի։ «Վերջին տարիներին կառավարության հետ ճիշտ ու լավ գործընկերության շնորհիվ ԶՊՄԿ-ն ցույց տվեց, որ կարող է ավելի օգտակար լինել հանրապետությանն ու մասնավորապես մեր մարզին։ Շատ կարեւոր է ճիշտ հիմքով համագործակցությունը, եւ պարոն Խուդոլիյի հետ բազմիցս ենք քննարկել համատեղ ռազմավարության մշակման կարեւորությունը, որպեսզի Սյունիքում հենց կոմբինատի աջակցությամբ կարողանանք զարգացնել նաեւ այլ ոլորտներ»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ  ԶՊՄԿ-ն երրորդն է Չինաստանին ամենաշատ մոլիբդեն մատակարարողներից։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հատկապես վերջին 5 տարիներին մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի Հայաստանը դառնա ներդրումների համար գրավիչ երկիր, եւ արդեն արդյունքներ կան։

«ԶՊՄԿ-ն միայն գործարան չի, այլ մեծ ընտանիք է՝ իր մեծ պատմությամբ, որն իր 7 տասնամյակի  քայլերթով՝ կարծես 7 դարյա պատմություն է կերտել։ Շնորհավորում եմ աշխատավոր քաջարանցուն, ովքեր իրենց կյանքի ամեն օրն ու ակնթարթը կապել ու կապում են կոմբինատի արտադրական յուրաքանչյուր ռիթմի հետ։ Քաջարանը մեր մեծ ընտանիքն է, իսկ կոմբինատը այդ մեծ ընտանիքի ծնողը»,-նշեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Հոբելյանն առանց նվերների չի լինում, ուստի  կոմբինատի 70 լավագույն աշխատակիցներ պարգեւատրվեցին 1 մլն դրամով եւ այլ նվերներով։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին « ԶՊՄԿ-70» մեդալով պարգեւատրեց Ռոման Խուդոլիյը՝  մարզի համար համատեղ արդյունավետ աշխատանքի, համագործակցության եւ ամուր բարեկամության համար։ Մարզպետն էլ իր հերթին շնորհակալագիր եւ անվանական ժամացույց հանձնեց  կոմբինատի  տրանսպորտի դեպարտամենտի հատուկ ծրագրերի բաժնի մեքենավար Իգոր Նեստերենկոյին՝ մարզի ճանապարհաշինության եւ ամրաշինական աշխատանքներին ակտիվ ու նվիրված մասնակցության համար։

Կոմբինատի հոբելյանական տոնակատարությանը մասնակցեցին նաեւ Հայաստանում՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար  Հովհաննես Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Կապան եւ Քաջարան համայնքների, մարզի ուժային կառույցների ղեկավարները, հոգեւոր այրեր, հյուրեր տարբեր կառույցներից։

Բացի համերգային ծրագրերից, ներկաները հնարավորություն ունեցան Կապանի երկրագիտական թանգարանի ներկայացրած ցուցադրությամբ ծանոթանալու Սյունիքում հանքարդյունաբերության ու մետաղամշակման դարավոր պատմությանը, ինչպես նաեւ հանդիսավոր նիստին ներկայացվեց  ԶՊՄԿ-ի պատմությունը՝  եռաչափ գրաֆիկական պատկերներով։

ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՁյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՈվքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՄրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումըՁյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժելՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայում ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըԿեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԵրբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ կնշվի Զատիկը 2026 թվականինԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԳազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանԵրևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Հռոմի պապն Ուկրաինա է ուղարկել գեներատորներ, դեղորայք և պարենամթերք Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Մաhացու վրաերթ՝ Արարատում, «MAN» բեռնատարը ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնիԱնջելինա Ջոլին և Լուի Գարելը միասին են հայտնվել կարմիր գորգին՝ սիրավեպի մասին լուրերի ֆոնին Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. Հայրապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Բժշկական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, 5 մարդ զnhվել էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել են «Nissan Sentra»-ն ու «Opel»-ը Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ ՄխիթարյանԴատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Պտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղել Արտառոց դեպք՝ Երևանում, 16-ամյա hղին դիմել է hիվանդանnց` hղիnւթյnւնը ընդhատելու համար, քանի որ «իր կամքին հակառակ uեռական hարաբերnւթյան hետևանք է»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված