Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


Ռոբերտ Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը

Հասարակություն

1in.am-ը գրում է․   Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նախկին համակարգը առաջնորդելու հայտ էր, որ նա ներկայացրեց բավականին բաց տեքստով՝ ազդարարելով, որ ինքը գիտե՝ ինչպես, ու մնում է կազմակերպչի հարցը: Այդ հարցի պատասխանն էլ Ռոբերտ Քոչարյանը թողնում է այսպես ասած՝ նախկին համակարգի և դրա մերձ խմբերին ու միավորներին, թեև շոշափում նաև իրեն ուղղված հարցերի բովանդակության մեջ՝ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչ: Այսինքն՝ էլ ով կարող է առաջնորդել, եթե ոչ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչը: Ասել է թե, Ռոբերտ Քոչարյանը մի կողմից հստակ շարադրում է հարցը՝ նաև ցույց տալով խնդրի ճգնաժամային բնույթը, մյուս կողմից՝ համեստորեն թափանցիկ քողի տակ մատուցում պատասխանը: Համաձա՞յն է այդ պատասխանի հետ Հայաստանի իշխող նախկին համակարգը: Այն, որ համակարգը ճգնաժամի մեջ է, այստեղ, թերևս, որևէ մեկը չի հակաճառի Ռոբերտ Քոչարյանին: 2018-ից հետո Հայաստանի նախկին իշխող համակարգը իր ոչ միայն իշխանական, այլևս ոչիշխանական թևերով ճգնաժամի մեջ է, ընդ որում՝ թե՛ հոգեբանական, թե՛ նաև, այսպես ասած, քաղաքական: Իսկ համաձա՞յն են երկրորդ նախագահի հետ բոլորը, որ այդ ճգնաժամից իրենց դուրս կբերի և դեպի իշխանություն կառաջնորդի Ռոբերտ Քոչարյանը, այսինքն' նա է ամենից լավ կառավարիչը և կազմակերպիչը, «կրիզիս մենեջերը»: Դա հարց է, որի պատասխանը բաց է, բաց է այն իմաստով, որ առանցքային խմբերը, խոշոր հաշվով, խիստ փակ են պահում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրենց վերաբերմունքի և նրա առաջնորդության առնչությամբ գնահատականի հանգամանքը: Ավելին, այն, որ այստեղ անորոշություն է, վկայում է նաև հենց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որի, մեծ հաշվով, միակ առարկայական ուղերձը, բովանդակային ասելիքը, թերևս, դա էր՝ առաջնորդության հայտը, կազմակերպական և ճգնաժամային կառավարման փորձառության հիշեցումը: Եթե այդ հարցում լիներ կոնսենսուս Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ, ապա նա չէր ունենա այսպես ասած՝ թեկնածությունն առաջադրելու կարիք: Իսկ երկրորդ նախագահի հարցազրույցը, թերևս, հենց թեկնածության առաջադրում էր: Ըստ այդմ' անհրաժեշտ է տեսնել, թե այն ինչպիսի արձագանքի կառաջանա նախկին իշխող համակարգը ներկայացնող և այսօր ամենատարբեր ձևաչափերով աշխատող խմբերի ու միավորների մոտ: Առավել ևս, որ երկրորդ նախագահի հայտն ամենևին առաջինը չէ: Առաջինը, ոչ ուղիղ, սակայն բավականին նուրբ, իրեն բնորոշ, այսպես ասած, էլեգանտ ձևով արել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա չի ներկայացրել առաջնորդության անմիջական հայտ, թեև ասել է, որ կգա: Բայց նա ներկայացրել է իրականության մասին, այսպես ասած, բաց տեքստով խոսելու հայտ՝ ցույց տալով, որ գիտե «խոհանոցային» ինչ-ինչ մանրամասներ, գիտե «թույլ տեղեր» և այլն: Այդպիսով, նախկին համակարգն առնվազն ընտրության առաջ է, այն դեպքում, երբ դեռ կա Սերժ Սարգսյան, որը քաղաքականության մասին լռում է ցուցադրաբար, որը ցուցադրաբար աշխույժ է արցախյան պատմա-մշակութային ուղղությամբ, և որը խոստացել է ամեն ինչ ասել, այսինքն' ցանկացած հարցի պատասխանել Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով: Իսկ այդ թեման մի բան է հանրության համար և հանրային ընկալումներում, և միանգամայն հասկանալի պատճառներով, և հանրության համար գուցե ոչ շատ հայտնի պատճառներով էլ բոլորովին այլ ընկալում ու ենթատեքստեր ունի նախկին իշխող համակարգի սեգմենտների տրամաբանության շրջանակում: Ըստ այդմ, այդ շրջանակում բոլորովին այլ կերպ է ընկալվում Սերժ Սարգսյանի՝ հանրության «բոլոր հարցերին պատասխանելու» պատրաստակամությունը, երբ վերանա արտակարգ դրությունն ու նա տա խոստացված մեծ ասուլիսը: Մեղմ ասած, բաց է հարցը, թե դա ինչ անդրադարձ կարող է ունենալ «ընդդիմության» սեղանին եղած իշխանափոխության այն վարկածների դասավորության և ընդհանրապես հեռանկարի վրա, որոնց հիման վրա փորձում է իր շուրջ մոբիլիզացնել նախկին համակարգը Ռոբերտ Քոչարյանն ու այդ առնչությամբ «առաջադրում» էր իր թեկնածությունը:

Ավելին՝ այստեղ

36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը
Ամենադիտված