Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


Ռոբերտ Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը

Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նախկին համակարգը առաջնորդելու հայտ էր, որ նա ներկայացրեց բավականին բաց տեքստով՝ ազդարարելով, որ ինքը գիտե՝ ինչպես, ու մնում է կազմակերպչի հարցը:

Այդ հարցի պատասխանն էլ Ռոբերտ Քոչարյանը թողնում է այսպես ասած՝ նախկին համակարգի և դրա մերձ խմբերին ու միավորներին, թեև շոշափում նաև իրեն ուղղված հարցերի բովանդակության մեջ՝ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչ:

Այսինքն՝ էլ ով կարող է առաջնորդել, եթե ոչ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչը: Ասել է թե, Ռոբերտ Քոչարյանը մի կողմից հստակ շարադրում է հարցը՝ նաև ցույց տալով խնդրի ճգնաժամային բնույթը, մյուս կողմից՝ համեստորեն թափանցիկ քողի տակ մատուցում պատասխանը: Համաձա՞յն է այդ պատասխանի հետ Հայաստանի իշխող նախկին համակարգը: Այն, որ համակարգը ճգնաժամի մեջ է, այստեղ, թերևս, որևէ մեկը չի հակաճառի Ռոբերտ Քոչարյանին: 2018-ից հետո Հայաստանի նախկին իշխող համակարգը իր ոչ միայն իշխանական, այլևս ոչիշխանական թևերով ճգնաժամի մեջ է, ընդ որում՝ թե՛ հոգեբանական, թե՛ նաև, այսպես ասած, քաղաքական:

Իսկ համաձա՞յն են երկրորդ նախագահի հետ բոլորը, որ այդ ճգնաժամից իրենց դուրս կբերի և դեպի իշխանություն կառաջնորդի Ռոբերտ Քոչարյանը, այսինքն` նա է ամենից լավ կառավարիչը և կազմակերպիչը, «կրիզիս մենեջերը»:

Դա հարց է, որի պատասխանը բաց է, բաց է այն իմաստով, որ առանցքային խմբերը, խոշոր հաշվով, խիստ փակ են պահում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրենց վերաբերմունքի և նրա առաջնորդության առնչությամբ գնահատականի հանգամանքը:

Ավելին, այն, որ այստեղ անորոշություն է, վկայում է նաև հենց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որի, մեծ հաշվով, միակ առարկայական ուղերձը, բովանդակային ասելիքը, թերևս, դա էր՝ առաջնորդության հայտը, կազմակերպական և ճգնաժամային կառավարման փորձառության հիշեցումը: Եթե այդ հարցում լիներ կոնսենսուս Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ, ապա նա չէր ունենա այսպես ասած՝ թեկնածությունն առաջադրելու կարիք: Իսկ երկրորդ նախագահի հարցազրույցը, թերևս, հենց թեկնածության առաջադրում էր: Ըստ այդմ` անհրաժեշտ է տեսնել, թե այն ինչպիսի արձագանքի կառաջանա նախկին իշխող համակարգը ներկայացնող և այսօր ամենատարբեր ձևաչափերով աշխատող խմբերի ու միավորների մոտ: Առավել ևս, որ երկրորդ նախագահի հայտն ամենևին առաջինը չէ: Առաջինը, ոչ ուղիղ, սակայն բավականին նուրբ, իրեն բնորոշ, այսպես ասած, էլեգանտ ձևով արել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա չի ներկայացրել առաջնորդության անմիջական հայտ, թեև ասել է, որ կգա: Բայց նա ներկայացրել է իրականության մասին, այսպես ասած, բաց տեքստով խոսելու հայտ՝ ցույց տալով, որ գիտե «խոհանոցային» ինչ-ինչ մանրամասներ, գիտե «թույլ տեղեր» և այլն:

Այդպիսով, նախկին համակարգն առնվազն ընտրության առաջ է, այն դեպքում, երբ դեռ կա Սերժ Սարգսյան, որը քաղաքականության մասին լռում է ցուցադրաբար, որը ցուցադրաբար աշխույժ է արցախյան պատմա-մշակութային ուղղությամբ, և որը խոստացել է ամեն ինչ ասել, այսինքն` ցանկացած հարցի պատասխանել Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով: Իսկ այդ թեման մի բան է հանրության համար և հանրային ընկալումներում, և միանգամայն հասկանալի պատճառներով, և հանրության համար գուցե ոչ շատ հայտնի պատճառներով էլ բոլորովին այլ ընկալում ու ենթատեքստեր ունի նախկին իշխող համակարգի սեգմենտների տրամաբանության շրջանակում: Ըստ այդմ, այդ շրջանակում բոլորովին այլ կերպ է ընկալվում Սերժ Սարգսյանի՝ հանրության «բոլոր հարցերին պատասխանելու» պատրաստակամությունը, երբ վերանա արտակարգ դրությունն ու նա տա խոստացված մեծ ասուլիսը:

Մեղմ ասած, բաց է հարցը, թե դա ինչ անդրադարձ կարող է ունենալ «ընդդիմության» սեղանին եղած իշխանափոխության այն վարկածների դասավորության և ընդհանրապես հեռանկարի վրա, որոնց հիման վրա փորձում է իր շուրջ մոբիլիզացնել նախկին համակարգը Ռոբերտ Քոչարյանն ու այդ առնչությամբ «առաջադրում» էր իր թեկնածությունը:

Ավելին՝ այստեղ

 

 

 

36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը
Ամենադիտված