Աշխարհաքաղաքական բախումներում ոչինչ բացառել պետք չէ, բայց վերլուծելուց առաջ էլ հարկավոր է լավ մտածել
BlogՎրույր Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Որոշ Արևմտյան կողմնորոշումներ ունեցողներ Փարիզյան
ահաբեկչությունը վերագրում են Պուտինին՝ ինչ-որ ձեռնտու լինելու տրամաբանություն զարգացնելով: Բայց ձեռնտու լինելու տրամաբանությամբ կարելի է պնդել, որ դա կազմակերպել է, օրինակ՝ ՀՀ Սփյուռքի Նախարարությունը ,,Արի Տուն,, ծրագրի շրջանակներում, որպեսզի սփյուռքահայությունը Եվրոպայում ահաբեկվի և վերադառնա Հայաստան:
Իհարկե, աշխարհաքաղաքական բախումներում ոչինչ բացառել պետք չէ, բայց լուրջ հայացքով վարկած հայտնելուց առաջ վերլուծական մտքի մինիմալ սկզբունք է՝ հնարավոր տարբերակները հավաքել, քննել, ներկայացնել առավել հավանականը: Իսկ կողմնորոշում ունեցողի մոտ հակառակն է՝ ընտրել ցանկալի տարբերակը, գտնել, հավաքել դրան համար անհրաժեշտ հիմնավորումներ, ներկայացնել: Այս պատճառով նման անձնավորված վերլուծությունները եթե բախտի բերմամբ մարազմատիկ չեն, ապա նվազագույնը աղքատիմաստ են: