Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին


ՊՊԾ գնդի ոստիկաններն արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերել են գիշերը հրավառություն անող երկու անձի /Տեսանյութ/

Օրենքը չի արգելում հրավառությունները, բայց արգելում է իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչաիրավական սանկցիաներ է նախատեսում «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար՝ սահմանելով 100 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով տուգանք։

Ոստիկանության քարոզչության հիմքում ոչ թե տուգանելու, այսպես ասած՝ սպառնալիքն է, այլ բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը։ Մենք պետք է գիշերային անդորրը աղմկոտ հրավառությամբ չխաթարենք, ոչ թե չտուգանվելու, այլ տարեցների, մանկահասակ երեխաների, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց անհանգստություն չպատճառելու համար։

Համոզման մեթոդը, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ այնուամենայնիվ արձանագրվում են։ Դեպքերը կանխելու  և  հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունն ամեն գիշեր ուժեղացված հսկողություն է իրականացնում։

Ներկայացնենք վերջին օրերին հայտնաբերված մի քանի դեպք։ Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները օգոստոսի 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։

Նրանցից մեկն «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում էր հրավառություն իրականացրել։ 29-ամյա երիտասարդը ոստիկանության Մաշտոցի բաժնում ենթարկվեց վարչական պատասխանատվության։

 

Մյուսը, որ 39-ամյա տղամարդ է, Կոմիտասի պողոտայում էր հրավառություն իրականացրել։ Նա ևս տուգանվեց։ Օգոստոսի լույս 12-ի գիշերն էլ Մալաթիա-Սեբաստիայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկանները, տարածքային բաժնում հնչած ահազանգին արագ արձագանքելով, հայտնաբերեցին Գագարինի փողոցի վերջնամասում հրավառություն իրականացրած երիտասարդին, որը ներկայացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին ու ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Կրկին հորդորում ու պահանջում ենք գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և խստագույնս պահպանել համակեցության կանոնները։

 

 
Եվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում
Ամենադիտված