Հրապարակվել է Մինսկում ուժայինների կողմից ցուցարարի սպանության տեսանյութը
BlogՀրապարակվել է օգոստոսի 10-ին Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակից Ալեքսանդր Տարայկովսկու սպանության տեսանյութը, գրում է meduza.io կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Տարայկովսկու ձեռքին ոչինչ չկա, այն դեպքում, որ Բելառուսի ներքին գործերի նախարարությունում ավելի վաղ հայտարարել էին, թե ցուցարարը ցանկացել է պայթուցիկ նետել ուժայինների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքի մեջ, ինչի հետևանքով էլ նա մահացել է:
Տարայկովսկիի մահվան վկայականում նշված է, որ նրա մահվան պատճառը եղել է կրծքավանդակի բաց վերքը, նա մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով:
Ավելին՝ այստեղ