Ինչպես տեսնում ենք Չարիքի կայսրության և նրա ժառանգորդ Ռուսաստանի գործոլաոճը և քարոզչական մեթոդները գրեթե չեն տարբերվում
BlogԴավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մի հետաքրքիր բան.
1939թ ԽՍՀՄ-ը «օգնության» էր շտապում ֆինլանդացի ժողովրդին ազատելու նրանց սովամահ անող կառավարությունից:Արդյունքում Ֆինները կորցրեցին զգալի տարածքներ:
1956թ ԽՍՀՄ-ը «օգնության» էր շտապում «Եղբայր հունգար ժողովրդին և բանվոր դասակարգին»: Արդյունքում արյան մեջ խեղդվեց հունգար ժողովրդի ազատագրական պայքարը:
1968թ ԽՍՀՄ-ը «օգնության» էր շտապում արդեն «Չեխոսլովակիայի եղբայր» ժողովրդին:Արդյունքում զենքի ուժով ճնշվեց այդտեղի ժողովրդի և կառավարության ժողովդրավարական բարեփոխումների ուղիով ընթանալու ցանկությունը:
1979թ դեկտեմբերի 12-ին Բրեժնևը ստորագրեց որոշում որի համաձայն ԽՍՀՄ զորք էր մտցնում Աֆղանստան:Արդյունքում սկզբնական շրջանում ոչնչացվեց աֆղան կառավարությունը Խաֆիզուլա Ամինի գլխավորությամբ և այնուհետև սկսվեց երկարատև և դաժան պատերազմ:
ԽՍՀՄ ժառանգորդ Ռուսաստանը 2008թ «օգնության» հասավ օսեթներին: Արդյունքում Վրաստանը կորցրեց զգալի տարածքներ:
2014թ ռուսները «օգնության» հասան ուկրաինայում գտնվող ռուսալեզու բնակչությանը արդյունքում Ուկրաինան կորցրեց Ղրիմը և հարվածի տակ է արևելյան Ուկրաինան:
Հ.Գ. Ինչպես տեսնում ենք Չարիքի կայսրության և նրա ժառանգորդ Ռուսաստանի գործոլաոճը և քարոզչական մեթոդները գրեթե չեն տարբերվում և միշտ նույնն են եղել:
Յուրաքանչյուր դեպքում չարիքի կայսրությունը կամ նրա ժառանգորդը հանդես են եկել այսպես ասած «Փրկչի» դերում: Ուղղակի չգիտես ինչու այդ «մարդասիրական առաքելությունը» ավարտվել է կամ տվյալ երկրի վերջնական օկկուպացիայով կամ լավագույն դեպքում տարածքների կորուստով, իսկ ենթական ժողովուրդներին բերել է միայն դժբախտություն: