Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


9-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողով. «ՄՌ Նոր Նորմալը»

Հասարակություն

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի եւ Cascade People & Business ընկերության համատեղ
ջանքերով արդեն 9 տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Մարդկային
Ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողով: Ամեն
տարի տարբեր թեմաների շրջանակներում հրավիրվող համաժողովն արծարծում է
Մարդկային Ռեսուրսների կառավարման ոլորտի առավել առաջնային ու
անհրաժեշտ հիմնահարցերը:

Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի տեղի ունեցավ Օգոստոսի 21-ին՝ դեմ
առ դեմ օֆլայն հաղորդակցությունը փոխարինելով օնլայնով: Այն կրում էր HR: THE
NEW NORMAL խորագիրը: Համաժողովի ժամանակ մասնակիցները
հնարավորություն ստացան լսելու տարբեր ելույթներ, մասնակցելու ՄՌ Էքսպոյի,
քննարկելու արդիական խնդիրներ, ծանոթանալու ՄՌ ոլորտին առնչվող
առաջարկներին, տարբերվող ու նորարարական լուծումներին։

Այս տարի համաժողովը հյուրընկալել է հատուկ հրավիրված հանրահայտ
ընկերություններ ներկայացնող 12 միջազգային խոսնակների, որոնք մասնակիցների
հետ կիսվեցին մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իրենց կողմից
կիրառված իրական քեյսերով։ Նրանցից յուրաքանչյուրը, հիմնվելով իր փորձի եւ
գիտելիքների վրա, ներկայացրեց նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման «Նոր
Նորմալ»-ի իր բանաձեւը:

«Այս տարի համաժողովն ուներ բացարձակ կիրառական ուղղվածություն, քանի որ
մենք բոլորս հասկանում ենք, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի
համաճարակը եւ ընդհանրապես գլոբալ համաշխարհային փոփոխությունները
սկզբունքային այլ շեշտադրումներ են մտցրել մեր մասնագիտության մեջ:
Փոփոխություններ են անհրաժեշտ մեր ոլորտի ոչ միայն կոնցեպտուալ, այլեւ
կիրառական բնագավառում: Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը
վերազինվում է եւ կերպարանափոխվում: Ելնելով այդ հանգամանքից` HR: The New
Normal համաժողովը անդրադարձավ հենց իրական, շոշափելի եւ արդյունավետ կիրառված գործիքակազմերին»,- նշեց համաժողովի կազմակերպիչ՝ Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ եւ Cascade People & Business ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը:

«Ինձ համար ՄՌ Նոր Նորմալը «օնլայնն» է, տեխնոլոգիաներն են եւ իհարկե նոր
նորմալը մարդիկ են: Այս համաճարակի ընթացքում ՄՌ գործառույթները ստացել են
ավելի ռազմավարական եւ վճռորոշ նշանակություն ընկերություններում եւ
կազմակերպություններում ճգնաժամի կառավարման համար»,- ասում է
համաժողովի խոսնակ՝ HR Bot Factory ընկերության հիմնադիր Անտոնիո Կորալը:

Human Capital Blockchain LTD ընկերության համահիմնադիրներից Ռեբեկա
Ֆերնանդեսը, նշում է, որ «ՄՌ Նոր Նորմալ»-ը նորարարության եւ ռազմավարության
միաձուլումն է:

Համաժողովի մյուս խոսնակ Լարիսա Մենոչին արձանագրում է. «Ինձ համար ՄՌ
Նոր Նորմալը գիտակցված զարգացման եւ հոգեբանական անվտանգության
խթանումն է բոլոր թիմերի համար` անկախ նրանից, թե նրանք աշխարհի որ ծայրում
են գտնվում»:

Leroy Merlin ընկերության Թվային նախագծերի ղեկավար Լինդա Բենոթմանիի
համար «ՄՌ Նոր Նորմալը» փոփոխություններին պատրաստ լինելն ու դրանք
կառավարելն է, ինչպես նաեւ ճկուն եւ կարեկցող մնալը:

Ոլորտի սպասված ամենամյա միջոցառմանը ներկա է գտնվել շուրջ 200 մասնակից՝
ներկայացնելով ավելի քան 30 երկիր`Հայաստան, Վրաստան, Ռուսաստան,
Ռումինիա, Սերբիա, Մոլդովա, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա,
Մալթա, Բրազիլիա, Սուրինամ, Սուդան, Լիբանան, Վիետնամ, Մալազիա,
Ֆիլիպիններ, Մալդիվներ, Հնդկաստան եւ այլն: Մասնակիցների թվում կային ՄՌ
ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ եւ այլ
շահառուներ` տեղական ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններից:
Համաժողովի գլխավոր գործընկերներն են SAP միջազգային ընկերությունը, Suriname
Speaking Academy-ին եւ ԱՐԱՐ թիմը։ Համաժողովի EXPO գործընկերներն են՝ Lucky
Carrot, Joong, CELA, Tutor Platform, The Benefit, Golden Human Capital LTD, Business
School of Marketing & Innovations, 360 stories, ITD World, iSpring եւ այլ
ընկերություններ։

Համաժողովը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները եւ ստանում ավելի մեծ
ճանաչում աշխարհի մասնագիտական համայնքում` տեղական եւ միջազգային
մասնագետներին տալով փորձի փոխանակման հնարավորություն:

Ծրագրի, խոսնակների, EXPO-ի եւ այլ մանրամասնների մասին կարող եք տեղեկանալ
համաժողովի կայքից՝ www.hrconference.biz, ինչպես նաեւ սոցիալական
հարթակներից:

Cascade People & Business-ը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջատար խորհրդատվական ընկերություն է Հայաստանում՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում եւ ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Գործունեության 12 տարիների ընթացքում համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում եւ ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան (www.hrcommunity.am) սկսած 2010թ-ից մինչ այսօր
ունի ավելի քան 300 անդամ՝ Հայաստանի տարբեր ընկերություններից: Ասոցիացիայի
նպատակն է համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի
հանրայնացման, մասնագիտական զարգացման, «ՄՌ ակումբ» գործնական
հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի
բարելավման միջոցով:

 

Հավելյալ տեղեկությունների համար.

Արմինե Դանիելյան

[email protected]
(098) 83-42-88

«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված