Մենք կարող ենք դառնալ հանգրվանը աշխարհի բնակչության համար, ովքեր պատրաստ են վճարել
Ուշադրության կենտրոնումԱնկախ Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մի բան ասեմ, կարողա, իհարկե, սխալ հասկանաք ասածս, բայց վստահեցնում եմ, որ ձեր հասկացած հետևանքները չեմ հետապնդել:
Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը (ահաբեկչություն լինելու առոմով)... Կներեք, բայց մեր տուրիզմի պատասխանատուները, չնայած էս վատ դրությունից, բայց կարող է մեր երկրի տնտեսության ու զարգացման համար հետաքրքիր քայլեր մշակել:
Ես ավելի քան վստահ եմ, որ հիմա Եվրոպական երկրների շատ ներկայացուցիչներ ցանկանում են գոնե ժամանակավոր լքել իրենց երկրները ու հանգրվանել անվտանգ երկրներից մեկը:
Մենք կարող ենք դառնալ այդ հանգրվանը աշխարհի բնակչության համար, ովքեր պատրաստ են վճարել, ովքեր պատրաստ են ընդունել ցանկալի պայման՝ միմիայն հանգիստ ու անվտանգ լինեն՝ իրենց ընտանիքով հանդերձ:
Ինձ թվումա պատասխանատուները կարող են ավելի շատ հանրայնացնել, որ մենք անվտանգ երկրների շարքում ենք, ու շատ մատչելի ու գրավիչ առաջարկներով հանդես գան:
Ինձ թվում է տուրիստական ընկերությունը ու տուրիզմի զարգացման պատասխանատուները կարող են ինչոր բաներ մոգոնել՝ նորանոր զբոսաշրջիկների ու ահաբեկչություններից փախչող մարդկանց ներգրավելու համար:
Ավելին՝ զբոսաշրջացման զարգացումը կարող է բերել նաև նրան, որ շատ ավիափոխադրողներ ստիպած կսկսեն չվերթներ դեպի մեր երկիր՝ պահանջարկի շատ լինելու պատճառով:
Հուսամ ճիշտ բացատրեցի: