Ադրբեջանցիները սրճարանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները (տեսանյութ)
TVԱդրբեջանցիների ավազակախումբը հարձակում է գործել Նաբերեժնիե Չելնի քաղաքի սրճարաններից մեկում։ Հանցագործները հատակին են պառկեցրել հաստատության անձնակազմին, ավերել ունեցվածքը եւ վախեցրել այցելուներին, իսկ հայ խոհարարին վնասել են՝ կացնով կտրել նրա մատները: Այս մասին հայտնում է Infoteka24-ը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ միջադեպի առիթ է դարձել խոզի միսը, որը հիշյալ խոհարարը ներկայացրել է ադրբեջանցի այցելուին ։ Վերջինս վիրավորվել է, քանի որ խոզի միսը, ինչպես հայտնի է, արգելված է մուսուլմանների սննդակարգում։ Ադրբեջանցին կանչել է իր հայրենակիցներին և հաշվեհարադար տեսել։
Միջադեպը նկարահանել է կայանված մեքենաներից մեկի տեսախցիկը։
Ավելին՝ այստեղ