Հրապարակվել է գործարարի սպանության տեսագրությունը.Տեսանյութ
Ուշադրության կենտրոնումԱնվտանգության տեսախցիկները տեսագրել են գործարար Եվգենի Դեդանինի սպանությունը: Տեսանյութը հրապարակվել է «112» Telegram-ալիքում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 54-ամյա Արայիկ Միրզոյանը ետևից մոտենում Դեդանինին և մի քանի անգամ կրակում նրա վրա: Ալիքը հայտնում է, որ դրանից հետո Միրզոյանը նստել է մեքենան և փորձել է թաքնվել դեպքի վայրից, սակայն նրան կանգնեցրել է գործարարի ընկերության աշխատակիցը: Վերջինս իր մեքենայով հասել է մարդասպանին ու բռնել նրան:
Ավելին՝ այստեղ