Նոր Սահմանադրության գրեթե բոլոր դրույթներին կողմ եմ, բացի այս մեկից
BlogՀովհաննես Յորդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Իմ կարծիքը Սահմանադրության փոփոխությունների փաթեթի հետ կապված:
Ես Ուշադիր կարդացել եմ բարեփոխված տարբերակը, նույն ինքը նոր տարբերակը, որը պետք է կամ Այո, կամ Ոչ ասվի:
Ես գրեթե բոլոր դրույթներին կողմ եմ, Բացի այս մեկից...
Նախագահ ընտրելու հնարավորությունից/պատվից/ զրկվելու դրույթից...
Հոդված 125. Հանրապետության նախագահի ընտրության կարգը
Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից:
Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից, որոնք կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունի ընտրիչների ժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությունը: Եթե որևէ թեկնածու ձայների նման մեծամասնություն չի ստանում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին: Եթե որևէ թեկնածու երկրորդ փուլում չի ստանում ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է քվեարկության երրորդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է առավելագույն ձայներ:
Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով:
Հ.Գ.Հիմա հարց է առաջանում ... Այո Թե՞ Ոչ ...
Կարծում եմ չի կարելի զրկել ժողովրդին և իր անմիջական ընտրության իրավունքը հանձնել ուրիշին, թեկուզ բարեկամին:
Ինչպես նաև նկատում եմ շտապողականություն...
Այն որ նախագահը մեկ անգամ է ընտրվում, լավ է , այն որ Յոթ տարով է հասկանալի է, բայց այն որ իմ կարծիքն իրականում կարող է հաշվի չառնվել, դա ազնիվ չէ...
Հ.Գ Խնդրում եմ չքաղաքականացնել... Սա իմ անձնական կարծիքն է , ինչպես նաև պատասխանն է բոլոր այն հարցադրումներին թե, ես կողմ եմ թե՞ դեմ...
Այս պահին դեռ պատրաստ չեմ...