Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». Արաղչի Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան


Ինչ է սպասվում առանց արտակարգ դրության

Հասարակություն

Hraparak.am-ը գրում է.

Հայաստանում կորոնավիրուսային հինգ ամիսներից հետո իշխանությունները վերջապես շրջանառության մեջ դրեցին օրենսդրական համալիր փաթեթ, որը կգործի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի փոխարեն։ Ավելի ճիշտ՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ են առաջարկում արդեն իսկ գործող օրենքներում, որոնք կառավարությանը թույլ կտան համավարակի պայմաններում ձեռնարկել բնակչության առողջության եւ կյանքի պաշտպանության համալիր քայլեր։ Մի բան, որի մասին հինգ ամիս շարունակ խոսում էին ընդդիմադիրները՝ հիշեցնելով, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս անընդմեջ երկարացնել արտակարգ դրությունը, չարաշահել այդ ռեժիմը, դա ընդհանրապես վնասից բացի օգուտ չի բերում որեւէ պետության, չի բացառվում, որ այլ երկրներ Հայաստանի հետ փակ սահմանները պահում են նաեւ այս պատճառով։ Ուստի հարկավոր է մի փոքր նեղություն քաշել, լրացնել օրենսդրությունը, առկա կարգավորումները սինխրոնացնել համավարակի մարտահրավերների հետ։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Փոփոխություններն առաջարկված են, փաթեթը կքննարկվի սեպտեմբերի 4-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ նիստում։

Նկատենք, սակայն, որ հանրության շրջանում թյուր մտայնություն է ձեւավորվել, որ եթե արտակարգ դրությունը չի երկարացվելու, կարելի է թեթեւացած շունչ քաշել՝ վերջ դիմակային կյանքին, վերջ հնարավոր մեկուսացում-ինքնամեկուսացման պահանջներին, ազատ տեղաշարժի, հանրային հավաքների սահմանափակումներին, եւ այսպես շարունակ։ Սակայն շրջանառության մեջ դրված փոփոխությունները պատկան մարմիններին թույլ են տալու կիրառել ճիշտ նույն սահմանափակումները, որոնք եղել են մինչ օրս, պարզապես պարետի փոխարեն այդ գործառույթը կատարելու է «լիազոր մարմնի ղեկավարը», իսկ արտակարգ դրության փոխարեն սահմանվելու է կարանտին․ «Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող եւ վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում (հասցեներում)»։

Կարանտին սահմանելու մասին որոշումը, լիազոր մարմնի առաջարկությամբ, կայացնում է կառավարությունը․ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում, կամ համաճարակի (կարանտինային) գոտին երկու կամ ավելի մարզ (ներառյալ` մեկ կամ ավելի մարզեր եւ Երեւան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում», ինչպես նաեւ՝ մարզպետը եւ Երեւանի քաղաքապետը` «Երեւան քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ Երեւան քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձեւից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրում»։

Կարո՞ղ է արդյոք լիազոր մարմնի ղեկավար նշանակվել այսօրվա պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, թե՞ պետք է այն ընտրվի մասնագիտական հանրույթից․ փաթեթում այս մասին հստակ ձեւակերպում չի տրվում։ Օրենքը սահմանում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության իրականացման նպատակով ստեղծվում է պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայություն (ՊՀՀԾ): ՊՀՀԾ-ն ստեղծվում է ՀՀ-ում գործող սանիտարահակահամաճարակային ծառայության մարմինների եւ հիմնարկների բազայի վրա, իսկ դրա ղեկավարումն իրականացվում է ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից: «ՊՀՀԾ-ի կառավարման եւ ֆինանսավորման կարգը, կառուցվածքը եւ լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Իսկ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին որոշում է կառավարությունը։ Վերջինն էլ կարանտինի ժամանակ է իր հերթին սահմանում բնակչության անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները։ Ի դեպ, անհատական պաշտպանության միջոցների անվան տակ կարելի է հասկանալ դիմակ կամ ձեռնոց կրելու պարտադրանքը։

 

 

Ավելին՝ այստեղ

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացելՍպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմումՈրտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղելՀնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայիԵլենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստերՀինգաստղանի հյուրանոցում 28 հոգի թունավորվել է․ ԹուրքիաՍևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԲախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարըԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԱզատ ոճայինների պատանեկան թիմը երրորդն է․ Մ20 ԵԱԴոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ինՈղբերգական վթար Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ
Ամենադիտված