Ինչ է ասել իրավապահներին «օրենքով գող» Զապը, և որտեղ են նրան պահում. Տեսանյութ
TVԻնչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն դատարան էր դիմել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանավորման հարցով, ինչը դատարանը բավարարել է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանն իրավապահներին հայտնել է, որ օգտվում է իր դատավարական իրավունքից եւ հրաժարվում է իր դեմ հարուցված քրեական գործով ցուցմունք տալ:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Սողոյանին՝ «Զապին», տեղափոխել են Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ` ԿԳԲ-ի պադվալ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ քաղաքացին իրենից առերևույթ խարդախությամբ հափշտակված արժեքները հետ վերադարձնելու համար տարբեր անձանց միջոցով դիմել է «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով ստանձնել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եղանակով մասնավոր հարցին առնչվող այդ վեճի լուծումը՝ միաժամանակ անօրինական օգուտ ստանալու նպատակով նախապես պահանջելով վեճի լուծման դիմաց վերադարձման ենթակա գումարից իր մասնաբաժինը:
Մանրամասներն՝ այստեղ