Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Իշխանությունները փոշիացրել են պահուստային ֆոնդը. ո՞ւր են հոսել միլիարդները

Այսօր կառավարության հերթական նիստին, չզեկուցվող հարցրերին անդրադառնալով, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ՀՀ պահուստային ֆոնդի վրա նախարարությունները կարող են այլևս հույս չդնել՝ այն գտնվում է գերծանրաբեռնված վիճակում, փաստացի ռեալ և օպերատիվ լուծում պահանջող ծրագրերի համար պահուստային ֆոնդում այլևս գումար չկա: 

Բոլորի հիշողության մեջ թարմ է, թե ինչպես այս իշխանությունները ՍԴ հարցով հանրաքվե անցկացնելու նպատակով պահուստային ֆոնդից հանեցին 3.5 միլիարդ դրամ: Հանրաքվեն համավարակի և միջազգային կառույցների ճնշման արդյունքում չեղարկվեց , սակայն հետագայում պարզ դարձավ, որ գումարները ծախսվել են անհայտ ուղղությամբ , և ոչ մի լումա պահուստային ֆոնդ չի վերադարձվելու: 

Գործադիրը նար որոշում էր կայացրել կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման (մեքենաներ և սարքավորումներ, արտադրական ու տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ) նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացնել 37 միլիոն 964 հազար դրամ: Բացի այդ, 49 միլիոն դրամ էլ վարչապետի աշխատակազմին հատկացվել էր այլ ծախսերը հոգալու համար: 

Պետական պաշտոնյաների պարգևատրման առյուծի բաժինը նույնպես կատարվել է պահուստային ֆոնդում իբրև թե ավելացած գումարների հաշվին: Հիշեցնենք, որ միայն 2019 թվականին Հայաստանում 100 միլիոն դոլարի պարգևատրում է բաժանվել: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին կառավարությունը 33 միլիոն 680 հազար դրամ էր հատկացրել՝ Արցախի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար, մի պարագայում, երբ պետությունը չուներ նման որևէ պարտավորվածություն, այն էլ ՝ պետական բյուջեի հաշվին: 

ՀՀ քննչական կոմիտեին հատկացված 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար, որը ոչ մի արդյունք չտվեց:

Կառավարության անդամների գործուղումների համար պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 250 մլն դրամ: Հիմնավորման մեջ ասված էր, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի միջոցառումների գծով նախատեսված գումարները բավարար չեն՝ ներառած ՀՀ վարչապետի որոշումների և նախագծերի պարտավորությունները: 

2019-ին Բաղրամյան պողոտայում Վարդավառի կապակցությամբ կազմակերպված գորգեր լվանալու արարողությանը հատկացվել է 5 միլիոն դրամ: 

2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից քննչական կոմիտեին հատկացվել է 25 մլն 200 հազար դրամ գումար՝ Կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և Կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար: 

2019-ին շուրջ 1 միլիարդ դրամ լրացուցիչ հատկացվել է ԱԺ-ին գործուղումների, ռենտգեն սարքերի ձեռք բերման համար: 

2018 թվականի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվել է 2,707,144,200 հազար դրամ: 

Ուսումնասիրելով այս ծախսերը` պարզ է դառնում, թե ուր են փոշիացել պահուստային ֆոնդի գումարները և ինչու է այն այսօր գերծանրաբեռնված: Ընդամենը մեկ տարի առաջ ԱԺ նիստում վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանը չունի փողի խնդիր, կա միայն որակյալ ծրագրերի խնդիր, որոնք կարող են ֆինանսավորվել: Այսօր, սակայն, պարզվում է, որ ծրագրերը , ինչպես նաև իրավիճակով պայմանավորված` այդ գումարի խիստ անհրաժեշտությունը առկա է, մինչդեռ գոմարները՝ ոչ… 

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված