Ինչո՞վ է տարբերվում կարանտինն արտակարգ դրությունից
Ուշադրության կենտրոնումԱզգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում միայն մեկ փաթեթ է: Այն նախատեսում է նոր կարգավորումներ, որոնք թույլ կտան արտակարգ դրությունը հանելուց հետո անհրաժեշտության դեպքում կարանտին հայտարարել եւ սահմանափակումներ կիրառել: Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու պայմաններում է սահմանվել կարանտին: Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի խոսքերով, արտակարգ դերության ռեժիմի ավարտից հետո կգործեն նախագծերի փաթեթով սահմանվող կանոնները: Նախագծի համաձայն, կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում:
Ավելին՝ այստեղ