Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


5 բիզնես խորհուրդ Zara բրենդի հիմնադիր Ամանսիո Օրտեգայից

168.am-ը գրում է .

Forbes-ի վարկանիշում ամենահարուստ մարդկանցից մեկն  իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան է: Նրա ունեցվածքը 78 միլիարդ դոլար է, որի աղբյուրը հիմնականում Inditex կազմակերպությունն է, որը համատեղում է աշխարհահռչակ Zara, Pull & Bear, Bershka, Massimo Dutti, Stradivarius, Oysho և այլ հայտնի բրենդերը:

Secretmag.ru բացահայտել է այն 5 կանոնները, որոնցով առաջնորդվել է Օրտեգան իր կյանքի ընթացքում:

1. Գումարը միակ նպատակը չպետք է լինի:

Օրտեգան մեծացել է աղքատ ընտանիքում. հայրը երկաթգծի աշխատակից էր, մայրը՝ սպասուհի: Գումարը բավականացնում էր միայն ամենաանհրաժեշտ բաների համար: Օրտեգան դժվարությամբ է հիշում այն պատմությունը, երբ 12 տարեկանում մայրիկի հետ գնացել էր հաց գնելու, բայց վերադարձել էր դատարկաձեռն. խանութպանն այլևս հրաժարվել էր պարտքով ապրանք տալ ընտանիքին: Օրտեգան որոշեց, որ այլևս նման իրավիճակներ չպետք է կրկնվեն: Նա դուրս եկավ դպրոցից և սկսեց աշխատել:

Չնայած այս ամենին՝ Zara-ի հիմնադիրը նշում է, որ իր համար գումարն էական չէ, կարևոր է ունենալ նպատակներ և ամեն բան անել դրանց հասնելու համար: «Բիզնես ունենալը  միայն գումարի համար ժամանակի անտեղի կորուստ է: Ինձ համար գումարը մեկ նշանակություն ունի՝ այն պետք է նպատակն իրականացնելու համար»,- ասել է նա:

2. Գտեք ձեր տեղը:

«Այն ժամանակվանից, երբ ես նոր էի սկսում աշխատել, իմ գլխում միայն մեկ միտք էր պտտվում. ինչո՞ւ չստեղծել այնպիսի բան, որը տարբերվում է այն ամենից, ինչ կա շուկայում: Ես  հստակ գիտակցում էի, որ պետք է լցնել այն  բացը, որը կա տեքստիլ արտադրության ոլորտում»,- նշել է Օրտեգան «Telva» ամսագրի հետ հարցազրույցում:

1963 թվականին Օրտեգան առաջին անգամ զբաղվեց բիզնեսով: Հետո նրան միացավ  կինը, ավելի ուշ՝ եղբայրը՝ կնոջ հետ: Նրանք կարում ու նախագծում էին անկողնային պարագաներ և խալաթներ, որոնք նման էին դիզայներական ապրանքների: Օրտեգան նշում է, որ այդպես էին անում, քանի որ տանել չէին կարողանում այն հանգամանքը, որ գեղեցիկ հագնվում են միայն հարուստները:

Ավելի ուշ Zara-ի հիմնադիրները սկսեցին շրջագայել ամբողջ աշխարհում և հաճախել ցուցադրությունների: Ավելի ուշ Օրտեգայի ընկերությանը մեղադրեցին կրկնօրինակման մեջ, ինչին ի պատասխան՝ նրանք նշեցին, որ օգտագործում են նորաձևության մեջ գործածվող թրենդները, բայց դա կրկնօրինակում չի կարող համարվել: Մի քանի անգամ Zara-ին անգամ մեղադրանք ներկայացրին բացարձակ կրկնօրինակման մեջ:

3. Ամեն ինչ արագ արեք:

Օրտեգայի համար ամենակարևորն արագությունն է: Նա ամեն բան անում է արագ աշխատելու, արագ առաքման և մոդելների արագ թարմացման համար: Օրտեգան Zara-ում հստակ կանոն է մտցրել, ըստ որի՝ հագուստի նոր տեսականին պետք է թարմացվի 2 շաբաթը մեկ, և պետք է 48 ժամվա ընթացքում տարվեն պահեստներ:

Հաճախորդներին նորույթներ ու ինքնատիպ հագուստ առաջարկելիս՝ Zara-ի դիզայներները համոզված են, որ ապրանքն ամբողջությամբ կվաճառվի: Եթե ինչ-որ ապրանք չի վաճառվում կամ պահանջարկ չունի, ապա դրան անմիջապես փոխարինում է մեկ ուրիշ ապրանք:

Օրտեգան իր հաճախորդներին սովորեցրել է պարբերաբար թարմացնել իրենց պահարանները:

4. Յուրաքանչյուրը պետք է մնա իր տեղում:

Օրտեգան համոզված է, որ ամեն բան կարգին լինելու համար յուրաքանչյուր աշխատող պետք է մնա իր տեղում: Ծանոթները բնութագրում են նրան՝ որպես մարդու, ով պատրաստ է աշխատել նույնիսկ սեփական տարեդարձներին: Բիզնեսմենը սիրում է ամեն ինչ հսկողության տակ պահել՝ մոդելների ընտրությունից՝ մինչ աշխատավայրերի մաքրություն:

Inditex-ի գլխավոր տնօրենի պաշտոնն Օրտեգան թողել է 2011 թվականին՝ 75 տարեկանում, բայց մինչ օրս ամեն օր գնում է գրասենյակ, անձամբ է հանդիպում բաժնետերերի հետ և խորհրդակցություններ կազմակերպում:

5. Անընդհատ առաջ շարժվեք:

1975 թվականին բացվեց Zara-ի առաջին խանութը: Խանութների քանակն Իսպանիայում  ավելացավ մի քանի ամսում: 1988 թվականին արդեն բացվել էր Պորտուգալիայի խանութը:

1908-ականներին Օրտեգան հասկացավ, որ մի բրենդ ունենալը քիչ է: Ստեղծվեց Pull & Bear ապրանքանիշը: Այնուհետև նա գնեց Massimo Dutti-ի բաժնետոմսերի մի մասը: 1988-ին հիմնվեց Bershka-ն, որի հիմնական թիրախային խումբը երիտասարդներն էին: Այս շրջանակը պարբերաբար ընդլայնվեց:

Այժմ Inditex-ը հագուստի ինդուստրիայում խոշորագույն բրենդ է, որում ընդգրկված է  9777 խանութ՝ աշխարհի 88 երկրներում:

Սիրարփի Աղաբաբյան

Աղբյուրը <a href="http://168.am/2015/11/23/565079.html">© 168.am</a></br>

Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին
Ամենադիտված