Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Պալաչը «մատ» արեց Կոտայքի թագավորին. Ծառուկյանը խուճապի մեջ է

Նախընտրական Աբովյանում այսօր բուռն իրավիճակ էր, առավոտից ՀՀԿ-Ծառուկյան տանդեմը այս քաղաքում ցուցադրում էր իր ամբողջ սնանկությունն ու ռեպրեսիվ մեթոդներով մարդկանց ճնշելու գործելաոճը:

Նախ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ձերբակալել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ): Այնուհետև պարզաբանում եղավ, որ ձերբակալել են ոչ թե իրեն, այլ եղբորը և ընկերներին, որոնցից մեկը պատկառելի տարիքի մարդ է: Ընդ որում, դատելով տեղեկատվական արտահոսքերից, կարելի է ենթադրել, որ թիրախը եղել է հենց Պալաչը և չի ձերբակալվել այն երջանիկ պատահականության շնորհիվ, որ այդ պահին իր ավտոմեքենայում չի գտնվում:

Սա ընդամենը սկիզբն էր, քիչ անց մեր կայքին հայտնի դարձավ, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Պալաչի թեկնածությունը պաշտպանող Ժորա Բարսեղյանի դստերը՝ Աբովյանի գրադարանի տնօրեն Սոսե Բարսեղյանին, ով նոր է ծննդաբերել և գտնվում է ծննդաբերական բաժանմունքում, փորձում են ազատել աշխատանքից:

Սա էլ վերջը չէր, քիչ անց հայտնի դարձավ, որ եթերազրկվել է նրան պատկանող «Աբովյան» հեռուստաընկերությունը:

Փորձենք հասկանալ, թե որն է այս համընդհանուր ռեպրեսիաների պատճառը: Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական չարիք համարված և ամենանվաստացուցիչ ձևով քաղաքականությունից հեռացված Ծառուկյանը փորձում է պահպանել Կոտայքը՝ որպես իր «պապական» մարզ և շարունակում է դա անել քաղաքական չարիքին բնորոշ բոլոր եղանակներով: Անգամ հարազատ մարզում իր ազդեցությունը կորցնելուց վախեցած Ծառուկյանը այնպիսի քայլերի է դիմում, որ ակնհայտ է դարձնում իր ներսում տիրող խուճապը:

Այս մարդը ժողովրդին հրապարակներում մենակ թողնելուց և իր առինջյան ամրոցում թաքնվելուց հետո այնքան է կորցրել իր հեղինակությունը Հայաստանի բոլոր անկյուններում, որ լավ է հասկանում՝ Աբովյանում պարտվելը բոլոր առումներով կլինի իր պատմության վերջին էջը:

Թերևս դա է պատճառը, որ իշխանական աջակցությունից զրկված ու իշխանական պատժիչ մեքենայի դեմ միայնակ մնացած Պալաչը դարձել է Ծառուկյանի խուճապի պատճառը: Նախկին երդվյալ ընդդիմադիր Ծառուկյանը, ով մեծ մեծ խոսում էր երկրում հետապնդումների ու չարիքի իշխանությունը վերացնելու անհրաժեշտության մասին, այժմ ՀՀԿ-ի հետ ձեռք-ձեռքի բռնած դիմում է ամենահետին քայլերի՝ փորձելով հաղթանակ գրանցել իր հովանավորյալի օգտին...

Սա պարտված, վախեցած մարդու գործելաոճ է, երբ իր փչված հեղինակությունը այն աստիճանի է սասանված ու թուլացած, որ գլխակորույս նետվում է ծիծաղելի քայլերի դաշտ...

Այս իրավիճակը իշխանությունների ու Ծառուկյանի խղճուկ քաղաքական դիրքերի վկայությունն է, երբ միջին կլասի մի գործարար կարող է այնպես մատ անել ծառուկյանահանրապետական համակարգին, որ խուճապից դրդված ոչ ադեկվատ քայլեր անեն ու դիմեն ռեպրեսիաների: Իսկ ՀՀԿ-ն, որ ամենավերջին հիշոցներով Ծառուկյանին չարիք էր համարում՝ այժմ նրան առավել չարիք է դարձնում, որովհետև այդ մարդուն թվում է, թե Կոտայքն իր բոստանն է, որտեղ ամեն ինչ որոշվում է իր կամքով...

Եթե իսկապես նա այդպիսի հեղինակություն է՝ ինչ կարիք կա իր հովանավորյալին անցկացնելու համար այդպիսի խղճուկ միջոցների դիմել: Իսկ «մատ» լինելու պատճառը նրա խորհրդատուները, թերևս, չեն հուշել...

Իսկ ես հուշեմ՝ այդպես է լինում յուրաքանչյուրի հետ, ով դոշը դուրս գցած հոխորտում է հրապարակներում և պոպուլիզմով է զբաղվում, ապա առաջին իսկ իր վրա մատ թափ տալուց հետո գլխիկոր հեռանում է՝ մարդկանց հույսերը ի դերև անելով: Իսկ այսօր ռեժիմի դեմ պայքարի առաջամարտիկը ներկայանում է իր ամբողջ էությամբ՝ փորձելով իր կորցրած հեղինակությունը վերականգնել Պալաչի դեմ ռեպրեսիվ մեթոդներ կիրառելով...

Բայց մի բան ակնհայտ է՝ ժողովուրդը շատ լավ հիշում է, թե ինչպես իրեն քցեցին...

Իսկ մարդկանց համբերությունը անսահման չէ...

Վարուժան Բաբաջանյան

Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները
Ամենադիտված