Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Հայաստանում «Ստամբուլյան» կոնվենցիայի ամենաակտիվ լոբբիստների 10-յակը

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեռևս 2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության հարցերով զբաղվող բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժինը՝ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:  Ծրագրի անվանումն է՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար. շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում»։ 


• Մեկնարկը՝ 2019թ. ապրիլ 
• Տևողությունը՝ 2019թ. ապրիլ – 2021թ. օգոստոս (30 ամիս) 
• Բյուջե՝ 600.000 եվրո 
• Այս ծրագրի դոնորներ են հանդիսանում Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Թվարկված պետությունները բոլորն էլ վավերացրել են Ստամբուլյան կոնվենցիան: 
• Ծրագրի ղեկավարը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աշխատակից Լիանա Ամիրբեկյանն է: 
• Հայաստանում այս ծրագրի իրագործմանը որպես աջակիցներ ընդգրկված են նաև կառավարության գերատեսչությունները, մասնավորապես՝ ՀՀ արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այդ ժամանակ դեռ՝ կրթության և գիտության), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ՀՀ արդարադատության ակադեմիան, ՀՀ ոստիկանությունը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: 

Ինչպես հասկացաք՝ հենց այս դրամաշնորհի հիմքում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, և այդ հարցը քննարկվելու է ԱԺ գալիք նստաշրջանում: Կոնվենցիայի ընդունումը ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ քննադատներ, ընդ որում վերջիններս առկա են նաև իշխանական թևում: Սակայն, «Իմ քայլում» և ՔՊ-ում մեծամասամբ գերակշռում են պաշտոնյաներ, ովքեր ամեն գնով իրականացնում են կոնվենցիայի վավերացման լոբբինգը: Ահա այն պաշտոնյաների 10-յակը, ովքեր ամենաակտիվն են Հայաստանում զբաղվում տխրահռչակ կոնվենցիայի քարոզչությամբ: 


Այսպիսով այն պաշտոնյաների ցանկը, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն լծված են Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգին, գլխավորում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նրա շահը այս հարցում 600 հազար եվրոն է:

Բադասյանին հաջորդում է սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, ով նույնպես ակտիվորեն լծված է կոնվենցիայի քարոզչությանը` բացահայտ աջակցելով ԼԳԲՏ համայնքի շահերը պաշտպանող Լարա Ահարոնյանին: Ահարոնյանի ՀԿ-ն և Բաթոյանի նախարությունը միմյանց հետ ակտիվորեն համագործակցում են տարբեր ծրարգրերի շուրջ: 

ԿԳՄՍ նախարարությունը, ի դեմս նախարարի, նույնպես հետ չի մնում կոնվենցիայի վավերացման քարոզից: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է հայտնի պետական բյուջեի գումարներով կազմակերպված հայտնի պերֆորմանսը, բացի այդ, չմոռանանք, որ ԿԳՄՍ փոխնախարարը հայտնի է սորոսական շրջանակների հետ իր սերտ կապերով: 

ՄԻՊ-ը նույնպես այն կառույցների շարքում է, որը դրական գնահատական է տվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: 600 հազար եվրո դրամաշնորհը բաշխվելու է նաև այս կառույցին: 

Ստամբուլյան կոնվենցիայի խորհրդարանական լոբբիստներից է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Կարապետյանի անունը կապվում է Սորոսի հիմնադրամի հետ։ Վերջինս 2011-2018թթ. եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն։ Կառույցը համագործակցում է «Ալիք Մեդիայի» հետ, որը դրամաշնորհներ է ստանում Վրաստանի ԲՀՀ-ից։ 

«Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորը՝ Գայանե Աբրահամյանը, ով նույնպես կոնվենցիայի վավերացման ջատագովներից է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ հիմնադիր-նախագահն է, ինչպես նաև «Հոդված 3» ակումբի հիմնադիրն ու ծրագրի ղեկավարը։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ԲՀՀ-ից 2016 թվականից մինչ օրս ստացել է 284.380 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Միայն 2019 թվականին կազմակերպությունը ԲՀՀ-ից ստացել է 75.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ 

Կոնվենցիայի մեկ այլ լոբբիստ էլ իշխանական թևից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն է, ի դեպ, նրա անձի շուրջ վերջերս էլ աղմուկ էր բարձրացել կապված կրթական չափորոշիչների հետ: Վերջինս այն խմբի անդամն է, ովքեր վերանայել են պատմության դասագրքերի կազմման չափորոշիչները և հայկական լեռնաշխարհը վերանվանել արևելյան անատոլիայի: 

Ստամբուլյան կոնվենցիայի մյուս լոբբիստը «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանն է, ով նույնպես հայտնի է արևմտյան հիմնադրամների հետ ունեցած իր սերտ կապերտով՝ հատկապես այն հիմնադրամների, որոնք զբաղվում են ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանությամբ: Վերջինս ղեկավարում է նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն: 

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում «Սեռական բռնություն» հանրային քննարկման շրջանակում խոսել էր ընտանիքում բռնության օրենքի գոյության և ոստիկանությունում առկա ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն մասին, և նշել, որ դրանք բավարար չեն առկա խնդիրների լուծման համար, և առաջարկել մտածել նոր իրավական կարգավորումների նախաձեռնության մասին: Բացի այդ, ըստ պատգամավորի՝ կան որոշ խմբավորումներ որոնք ձգտում են նմանատիպ թեմաները փաթեթավորել և օգտագործել իշխանությունների դեմ: 

Թեմային նաև անդրադարձել էր ԱՆ Արսեն Թորոսյանը, ով իր հրապարակումներում և հարցազրույցներում խոսել էր բռնությունների մասին և դրանք մակագրել #բռնության_ձայնը հեշթեգով, ինչն էլ կարող ենք աջակցություն համարել տարածվող «ֆլեշմոբին»: Արսեն Թորոսյանի մոտիվացիան այս հարցում ևս կարելի է հասկանալ. վերջինիս կապը զանազան միաջազգային հիմնադրամների հետ վաղուց որևէ մեկի համար նորություն չէ… 

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված