Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային


Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը անժամկետ հացադուլ է հայտարարել կառավարության շենքի դիմաց

 

Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 10-ից անժամկետ հացադուլ է հայտարարել կառավարության շենքի դիմաց:

«Էլեկտրոնային տարբերակով կառավարությանը ներկայացրել եմ դիմում, որի համաձայն այսօր հայտարարել եմ հացադուլ ժամը 10-ից: Հացադուլս հայտարարել եմ կապված նրա հետ, որ կառավարությունն իրեն իրավունք է վերապահում արձակել ակնհայտ հակասահմանադրական ենթաօրենսդրական ակտեր: Խոսքը 2018-ի օգոստոսի 8-ին ընդունված 898Ն որոշման մասին է, որն արձակվել է հիմնվելով զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետի, որը դրանից մեկ ամիս առաջ հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչված եղել:

Մարդիկ պարտավորվածություն են կրում ինձ փոխհատուցել ինձ չտրամադրված ամենամյա արձակուրդները: Իրենք դա կատարել են մասնակի, այն էլ այն պահից հետո, երբ հարուցվել է քրեական գործ դատարանի որոումը միտումնավոր չկատարելու առնչությամբ:

ՊՆ-ն 14 մլն դրամի փոխարեն տրամադրել է 4 մլն դրամից ավելի: Իրենք վկայակոչում են օրենքի դրույթը, որն ակնհայտ հակասահմանադրական է: Նման տեմպերով մենք ուր ենք հասնելու»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ ոստիկանները պահանջ են ներկայացրել, որ հացադուլի մասին ազդարարող պաստառը չհենի կառավարության շենքին. «Չի բացառվում, որն ինձ այստեղից հիմա անհիմն տանեն: Երբ մարդուն ասում ես՝ հիմնավորի քո օրինական պահանջները, ինքը կարող է  բերել ընդհանրական պատկերացում՝ ծառայողական անհրաժեշտություն:

Իմ պահանջները հստակ են, ես իմ գործողությունները կորակեմ որպես ինքնապաշտպանական, քանի որ ես հաղթել եմ երեք ատյաններում, արդարացի եմ համարվել ՍԴ-ի, ՄԻՊ-ի կողմից եւ այլն»,-ասաց պահեստազորի սպան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրել էին, որ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնատար անձանց դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Ավելի վաղ Ցոլակ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իր հաղորդման մեջ եղել է միայն Դավիթ Տոնոյանի անունը. «Կոնկրետ ուղղված է Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ չեմ բացառել այլ անձանց մեղավորությունը, քանի որ ի սկզբանե ակնհայտ է եղել, որ պարտապան ճանաչված կառույցը, որը փողը պետք է տա ինձ, դա ՊՆ–ն է եւ նախարարը Դավիթ Տոնոյանն է։ Կան փաստական հանգամանքներ, որոնք վկայում են, որ Դավիթ Տոնոյանը այս ամենից քաջատեղյակ է եղել, պաշտոնական պատասխաններ է ներկայացրել մեր հարցումներին, ինչպես նաեւ հաշվի առնելով դատական ակտի 1 օրինակը, որն իրենք ստացել են. ակնհայտ է, որ ինքը դրա համար կրում է պատասխանատվություն, իսկ այլ անձանց մասը նախաքննությունով պետք է պարզվի, որովհետեւ չի բացառվում, որ թե ՊՆ որոշ պաշտոնատար անձինք, թե այլ կառույցների աշխատակիցներ, հնարավոր է փորձել են խոչընդոտներ ստեղծել»։

Խաչատրյանի խոսքով՝ դատարանի վճիռը հունվարի 22–ին մտել է օրինական ուժի մեջ, սակայն միայն երեկ՝ 5 ամիս անց, ՊՆ–ից կապ են հաստատել իր հետ եւ հաշվեհամար խնդրել. «Երեկ երեկոյան ժամը 18։00–ի սահմաններում ՊՆ–ից զանգահարել եւ ասել են, որպեսզի ես իրենց էլեկտրոնային հասցեի վրա դիմում ուղարկեմ, որում նշեմ այն հաշվեհամարը, որի վրա որ պետք է փոխանցվի դատարանաի որոշմամբ սահմանված գումարը։ Առավոտյան դա ուղարկել եմ եւ խնդրել եմ, որ ինձ տեղեկացնեն այն ստանալու վերաբերյալ, քիչ առաջ զանգեցին եւ ասացին, որ դիմումը ստացել են, իսկ թե երբ գումարը կփոխանցեն, որեւէ ժամկետ չի նշվել, խոսքը մոտ 14 միլիոն դրամի մասին է»։

Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր
Ամենադիտված