Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». Արաղչի Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան 5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ


Արթմեդի Ուրոլոգիական թիմը նոր մոտեցմամբ կնոջը լիարժեք ապրելու հնարավորություն տվեց

Հասարակություն

Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հայտնի է միզա-սեռական համակարգի բարդ դեպքերի հետ աշխատելու իր մեծ փորձառությամբ: Օգոստոսի 12-ին թիմի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանի ղեկավարությամբ կրկին աշխատեցին նման հետաքրքիր մի դեպքի հետ: Տարբերվող էր ոչ միայն դեպքը, այլև նոր էր մասնագետների ընտրած մեթոդն ու վիրահատական մոտեցումը:

Դիմել էր 59 տարեկան մի կին միզապարկա-հեշտոցային խուղակով, որի արդյունքում մեզը բնական ճանապարհով դուրս գալու փոխարեն լցվում էր հեշտոց: Արդյունքում կնոջ մոտ բացակայում էր միզարձակությունը: Սա առօրյա կյանքին խանգարող բավականին լուրջ խնդիր է, քանի որ կամ կինը պետք է անընդհատ տակդիր կրի կամ շատ հաճախ փոխի հագուստը:

Միզապարկա-հեշտոցային խուղակները սովորաբար առաջանում են գինեկոլոգիական և մանկաբարձական միջամտություններից հետո առաջիկա 7-10 օրերի ընթացքում ու վերջնական ձևավորվում մոտակա 5 ամիսների ընթացքում: Հատկապես խնդիրը խորանում է օնկո-գինեկոլոգիական միջամտություններից հետո, երբ պացիենտը ստանում է նաև  ճառագայթային բուժում: Այս դեպքում խուղակները 40-70% դեպքերում ունեն կրկնվելու հավանականություն: Արթմեդ բժշկական կենտրոն դիմած պացիենտի մոտ 1993-ին այլ կենտրոնում հեռացվել է արգանդը ձվարաների հետ միասին օնկոլոգիական խնդրի պատճառով, որից հետո նա ստացել էր ճառագայթային բուժում, 2006թ-ից նրա մոտ հայտաբերվել է միզապարկի քար նախորդ վիրահատության  ընթացքում կիրառված կարաթելերից մեկի ինկրուստացիայի պատճառով /թելի վրա միզային քար է ձևավորվել/: Դրա հեռացումից հետո երկու անգամ արդեն իսկ պացիենտը վիրահատվել է խուղակի կապակցությամբ մինչև Արթմեդ դիմելը, սակայն խուղակը նորից կրկնվել է, խնդիրները շատացել են:

Արթմեդ ԲԿ-ում  ախտորոշվել է միզապարկա- հեշտոցային խուղակ, միզապարկի ծավալի փոքրացում, միզուկի նեղացում, մեզի երկկողմանի ռեֆլյուքս.  «Հաշվի առնելով արտահայտված սպիական փոփոխությունները, միզապարկի ծավալի փոքրացումը, տեղային հյուսվածքների օգտագործման անհնարինությունը, վիրահատության մինիմալ ծավալի ու մաքսիմալ արդյունավետության կարևորությունը՝ որոշվեց կիրառել նոր մոտեցում՝ օգտագործել այտի լորձաթաղանթը՝ որպես բուֆեր հեշտոցի ու միզապարկի միջև: Նախկինում միզուղիների վերականգման նպատակով կիրառել ենք այտի լորձաթաղանթը, բայց միզապարկի վերականգման ու խուղակի փակման նպատակով չենք կիրառել»,- պատմում է Աշոտ Ծատուրյանը mednews.am-ի հետ զրույցում:

Այտի լորձաթաղանթի կիրառության ընտրությունը ուրոլոգիական թիմին միանգամից մի քանի կարևոր խնդիր լուծելու հնարավորություն է տվել.

«Նախ այն իր տեսակով ամենամոտն է միզուղիներին, քանի որ գտնվում է նույնպիսի թաց միջավայրում, հետևաբար հարմար է միզուղիների փոխարինման համար ու այն վերցնելը ոչ մի վնաս չի տալիս պացիենտի օրգանիզմին: Բացի այդ սա մեզ հնարավորություն տվեց կատարել առավելագույնս թեթև, քիչ տրավմատիկ վիրահատություն, քանի որ մեր վիրահատական մուտքը դեպի խուղակ կատարեցինք հեշտոցի կողմից, այլ  ոչ թե ներորովայնային հատմամբ: Ներորովայնային բարդ գործողություն ստիպված կլինեինք կատարել, եթե կիրառեինք ոչ թե այտի լորձաթաղանթ, այլ ստամոքսի կամ աղիքի լորձաթաղանթ: Իսկ մենք խուղակի 1.5-ով տրամագծով օգտագործեցինք  2 -2,5 սմ դիամետր այտի լորձաթաղանթ, ու անցքը ամբողջությամբ վերականգնեցինք», - վիրահատության ընթացքն ու արդյունքներն է ներկայացնում Աշոտ Ծատուրյանը:

Վիրահատությունից արդեն անցել է շուրջ 2 շաբաթ, պացիենտն իրեն լավ է զգում, միզարձակությունը կատարվում է նորմալ, խուղակի կրկնման նախանշաններ չկան: Իհարկե խուղակի չկրկնման մասին վերջնական հայտարարելու համար պետք է 6 ամիս անցնի,բայց քանի որ դրանք սովորաբար առաջանում է վիրահատությունից հետո առաջին 10 օրերի ընթացքում, հետևաբար մենք ուզում ենք հավատալ, որ խուղակ առաջացման խնդիր պացիենտը այլևս չի ունենա,- ամփոփում է բժիշկ Ծատուրյանը՝ խորհուրդ տալով մարդկանց ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ, ավելի զգուշավոր ընտրել բժշկին ում, դիմում են ու ըստ անհրաժեշտության նաև երկրորդ կարծիք լսել նման բարդությունների առաջ չկանգնելու համար:

Առողջապահական համակարգ /mednews.am/

Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացելՍպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմումՈրտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղելՀնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայիԵլենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստերՀինգաստղանի հյուրանոցում 28 հոգի թունավորվել է․ ԹուրքիաՍևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԲախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարըԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԱզատ ոճայինների պատանեկան թիմը երրորդն է․ Մ20 ԵԱԴոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ինՈղբերգական վթար Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ ԹրամփԾեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվելԱվտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան
Ամենադիտված