Բոլորս պետք է մտահոգ լինենք երկրում տիրող տնտեսական իրավիճակի համար
ՔաղաքականությունPressmedia.am կայքի լրագրողը զրուցել է ԼՀԿ պատգամավոր Հրանտ Այվազյանի հետ և փորձել է ճշտել, թե պատգամավորը ինչպես է վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանգստից հրապարակած տեսանյութերին, և որքանով են այդ տեսանյութերը համահունչ երկրում տիրող ներկայիս պադնեմային իրավիճակի և տնտեսական ճգնաժամի հետ։
«Անկեղծ ասած ես չեմ հետևում վարչապետի հանգստին, բայց, կարծում եմ, որ բոլորս պետք է մտահոգ լինենք երկրում տիրող տնտեսական իրավիճակի համար, հատկապես կորոնավիրուսի պայմաններում։ Կարծում եմ, որ այդ մտահոգվածությունը բոլորիս խնդիրը պետք է լինի»։
Արմինե Կարապետյան
Pressmedia.am