Ողբերգական դեպք. հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 36-ամյա տղամարդը մահացել է
TVԱյսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Շատին գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, չշահագործվող շինության արտաքին պատի փլուզման հետևանքով 1 հոգի վնասվածքներ է ստացել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փլուզման հետևանքով այդ քաղաքացին տեղի ուժերով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: