Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Քոչարյանին այլևս գնահատել պետք չէ. Հայկ Մարտիրոսյան

Pressmedia.am  կայքի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն է։

- Պարոն Մարտիրոսյան, վերջերս ակտիվացել են Լավրովի պլանի մասին խոսակցությունները: Լավրովն ինքն է խոսել դրա մասին, Մադրիդյան սկզբունքների մասին, բայց նախօրեին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ Մադրիդյան սկզբունքները այլևս չեն քննարկվում: Ձեր կարծիքով, որքանո՞վ այդ սկզբունքներն այսօր գոյություն ունեն առհասարակ:

- Նախ, ի պաշտոնե, ով է Մասիս Մայիլյանը: Չճանաչված, ինքնահռչակ, Հայաստանից սեպարացված՝ անջատված, իսկ իրականում՝ Հայաստանի մի հատվածի ինքնահռչակ վարչախմբի ինքնահռչակ արտգործնախարա՞ր: Այդպես ես էլ կարող եմ ասել, որ վեցերորդ հռոմեական կայսրության կայսրն եմ: Իրականում հենց այդ հանգամանքից ելնելով, ո՛չ Մայիլյանը և ո՛չ անգամ նրա ղեկավար Արայիկ Հարությունյանը չեն կարող տեղյակ լինել, թե ինչ է քննարկվում, ինչ է սեղանին, կամ ինչ է սեղանի տակ: Նրանց հետ Մինսկի խումբը չի աշխատում, եթե հաշվի չառնենք ձևական մեկ-երկու հանդիպումներ: Եվ չեմ կարծում, թե իր քննարկածները Արցախի վարչախմբին մանրամասն հայտնում է նաև Փաշինյանը: Ինչ վերաբերվում է քննարկվողին՝, եթե Մադրիդյան սկզբունքները չկան, ապա ու՞ր են դրանք անէացել: Կա՞ հայտարարություն այն մասին, որով երեսուն տարի սեղանին եղած սկզբունքներն այլևս չեն քննարկվում: Համանախագահները հայտարարե՞լ են դա: Իսկ Երևա՞նը, իսկ Բաքու՞ն: Իհարկե ոչ: Եվ փաշինյանամոլ տգետներին հայտնենք, որ իրենց ստանդարտ հիմար բացատրությունները, թե «կան բաներ, որ գաղտնի են, և գուցե դա հենց այդ դեպքն է» հենց դա են՝ պարզ հիմարություններ: Նման իրավիճակի փոփոխությունը, եթե այն լինում է,  լինում է ոչ միայն հրապարակային, այլև՝ խիստ հրապարակային: Ես կասեի՝ անչափ հրապարակային: Այլ կերպ չի լինում: Գուցե մեր տգետների խմբակների մակարդակում լինում է, բայց միջազգային քաղաքականությունում՝ ոչ: Իսկ սա այն թեման է, որ միջազգային քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Ուրեմն մնացածը հիմարություններ են: Մադրիդյան սկզբունքերը կան, դրանք սեղանին են, և թեև այս պահին ակտիվ բանակցություններ չկան, բայց դրանք ինչպես կենդանի էին Սերժ Սարգսյանի օրոք, այնպես էլ կենդանի են այսօր: Մնացածը հերթական խաբեությունն է, որով կերակրում են մեր ժողովրդին:

- Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտարարել է, որ պատրաստ ենք վերսկսել հանդիպումները, բանակցությունները: Սա ինչպե՞ս եք գնահատում:

- Զոհրաբ Մնացականյանի որևէ ասած խոսք կարելի՞ է արդյոք լավ գնահատել: Հատկապես այս մեկը: Խայտառակ, անինքնասեր, անարժանապատիվ հայտարարություն է, որ հարիր է հենց այդպիսի որակներ ունեցող ռեժիմին:

- Վերջին շրջանում նորից ակտիվացել է Ռուբերտ Քոչարյանը, ով հարցազրույց է տվել RBK-ին, ինչպես նաև Հայաստանում հարցազրույց է տվել տնտեսագետներին և այլն: Ինչպե՞ս եք սա գնահատում:  

-Քոչարյանին այլևս գնահատել պետք չէ: Այսօր նա բանտում կլիներ, եթե տասնութ թվականի ժողովրդական ալիքից չօգտվեր Փաշինյանը, այլ մեկ այլ մեկը, որ ազնիվ կլիներ և շարժումն իրական հեղափոխության կվերածեր: Քոչարյանին հրապարակում պահում է, նրան քաղաքականություն վերադարձրել է իրականում Նիկոլ Փաշինյանը: Անուղղակիորեն, իհարկե: Եվ հենց նա էլ հանդիսանում է այն միակ պատասխանատուն, որի խղճին է մնալու նախկին ռեժիմի այսքան ակտիվացումն ու արդեն քաղաքական դաշտում դրա գոյության ընկալման նորմալացումը հասարակության մեջ: Իսկ Քոչարյանն օգտվում է դրանից: Իսկ ո՞վ չէր օգտվի: Թող արդարադատություն կիրառվեր և թող քաղաքական-կուսակցական, անձնական շահը չգերադասվեր հանրային-պետական շահին և այսօր Հայաստանում օրակարգում կլինեին միայն ապագային վերաբերող հարցեր, և ո՛չ անցյալի ճիրաններում ավելի ու ավելի դեպի ճահիճ քաշվելու իրականությամբ պարուրված կլինեինք:

Սոնա Երիցյան

Pressmedia.am

Փաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ
Ամենադիտված