Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


ՖՈՏՈ. Երկու օր առաջ վարչապետի հետ Տավուշում էի, ինձ շատ գնահատված զգացի. Ռաֆայել Քոթանջյանը 78-ամյակի մասին

Life

Այսօր հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է։  Վաստակաշատ դերասանն այս տարի նշում է ծննդյան 78-ամյակը:  «Ժողովուրդ» օրաթերթը դերասանի հետ զրուցել է  առօրյայի, շնորհավորանքների եւ գնահատվելու մասին:

Մեզ հետ զրույցում Ռաֆայել Քոթանջյանը նշում է, որ վաղ առավոտից հեռախոսային զանգերը եւ շնորհավորանքները չեն դադարում. «Ինձ համար շատ հաճելի է, որ մարդիկ իրենց կարեւոր առօրյայի մեջ ինձ համար ժամանակ են գտել,  եւ ջերմագին շնորհավորել են: Ինձ համար դրանից առավել գեղեցիկ բան պատկերացնել չի կարելի»:

Հարցին, թե արդյոք գնահատված իրեն զգում է մեր երկրում, թե ոչ, վաստակաշատ դերասանն ընդգծում է:

«Երկու օր առաջ ես շատ գեղեցիկ երեկոյի մասնակցեցի, որը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Տավուշի մարզում՝ հատուկ տավուշցիների համար:  Ելույթ էր ունենում սիմֆոնիկ նվագախումբը. մինչ այսօր Տավուշի ամբողջ պատմության մեջ, Տավուշի կյանքում երբեք  ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ ելույթ չի ունեցել: Դա շատ պատմական բան էր, եւ շատ հաճելի էր, որ մեր շրջանի ժողովուրդը  անմասն չի մնում ամենավերջին նորույթներին: Տավուշում ելույթ էր ունենում նաեւ հայ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, մեծ սիմֆոնիկի ամբողջ կազմի հետ միասին:  Ինձ համար դա մի առանձնահատուկ հաճելի զգացողություն էր եւ ես դահլիճում նստած մեծ բավականություն էի ստանում եւ ինձ որպես դիտորդ չէի զգում, այլ մասնակիցն էի այդ ամենի: Ինձ համար այնքան հաճելի էր, այնքան մարդիկ մոտեցան ինձ եւ իրենց գնահատանքի  եւ երախտիքի խոսքը հայտնեցին, այնքան գեղեցիկ խոսքեր լսեցի, որը հավաստիքն էր այս ամեն ինչի, որ անգամ շատ հեռու շրջաններում մարդիկ սիրում են, հարգում են եւ անհամբեր սպասում են, թե երբ պետք է ավարտվի այս կորոնավիրուսը, որպեզի կարողանանք շփման ավելի գեղեցիկ տարբերակներ գտնել, ոչ միայն բարեւել , խոսել, այլ նաեւ մեկս մյուսին ուրախացնել»,-նկատում է նա:

Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ իր ողջ կյանքի ընացքում ստացել է բազում նվերներ, շքանշաններ, բայց լավագույն նվերը՝ նրա երկու թոռնիկներն են:

«Իմ կյանքի լավագույն նվերը իմ հարսիկի պարգեւած երկու թոռնիկներ են: Ես ստացել եմ բազմաթիվ մրցանակներ, շքանշաններ, իհարկե, դրանք ամեն մեկն իր տեղն ունի, բայց հավատացեք ոչ մի բան չի  կարող փոխարինել  թոռնիկին, երբ վազելով մոտենում,  ասում է պապիկ այսպես ասա, այնպես ասա, դրան ոչ մի բան չի հասնի: Դա կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է, որը կարծում եմ շատ մարդիկ վայելում են, բայց վայելելուց բացի պետք է փոխհատուցել՝ երեխաներին սովորեցնելով, որ իմանան, թե ինչ կաեւոր բան է , երբ  փոխհարաբերությունները  պապիկի եւ թոռնիկի լինում են ամենաբարձր մակարդակի վրա»,-ընդգծում է դերասանը:

Անդրադառնալով  նաեւ կրթական համակարգում հասունացած դժգոհություններին՝ մեր զրուցակցը եւս նշում է, որ դեմ է այդ փոփոխություններին, բայց եւ նշում է, որ ամեն բան պետք է թողնել ժամանակի վրա:

«Ես , անկեղծ ասած , այդ ամենից նույնպես դժգոհ եմ, բայց կարծում եմ ամեն ինչ ունի հնարավորություն կարգավորվելու, ես ժամանակին շատ մեծ տեղ ու վստահություն եմ տալիս, չի կարող մի բան, որ վատը լինի,  երկար տարիներ կարողանա առաջխաղացում ունենալ: Ես վստահ եմ, որ մարդկային ուղեղն այդ հատկությունն ունի, վատը հետ մղելու եւ լավը առաջ տանելու: Ես վստահ եմ, որ իմ սերունդները, իմ թոռնիկների սերունդները հուսախաբ չեն թողնի ինձ այդ առումով:  Ես գիտեմ, որ իրենք շատ բան ունեն անելու եւ վստահ եմ, որ կանեն»,-եզրափակում է ՀՀ վաստակավոր դերասանը:

Լիդա Եղիազարյան

«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա
Ամենադիտված