Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Տուգանքի մատերիալ, թե՞ հպարտ քաղաքացի

Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունը հերթական օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի նպատակը կրկին ապացուցելն է, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ է»։

Բոլորս ենք հիշում, թե ինչպես արագաչափերի, զանազան տուգանքների, հարկերի բեռից կքող քաղաքացուն պաշտպանելու նկրտումներով իշխանության եկածները կարճ ժամանակ անց սկսեցին ավելացնել իրենց ընտրած «հպարտ պողոսների» ֆինանսական բեռը։ Քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ, որին տուգանում էին ոչ միայն արագաչափի, կարմիր գծերի համար, այլև դիմակ չկրելու, պատշաճ չկրելու համար։

Ընդ որում՝ հսկողությունը ուժեղացնելու անվան տակ հեղափոխական մեխանիզմ ներմուծեցին՝ քաղաքացուն ոստիկանը կարող է տուգանել անգամ իր անձնական օգտագործման մեքենայից։

Հիմա արդեն ունենք լրիվ այլ իրականություն․ քաղաքացիների տուգանքներից չպրծած՝ իշխանությունն անցել է լրատվամիջոցներին։ Իշխանությունը ձեռնամուխ է եղել սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:Իհարկե, համացանցում ատելության խոսքի տարածումը, ֆեյքնյուզը մտահոգիչ ծավալների է հասնում, որի դեմ կարծես օրենքներն անզոր են, սակայն իշխանության ներկայացուցիչները մոռանում են, որ ատելություն քարոզելու կնքահայրը։

Բավական է հիշել «նոր որակի» ԱԺ-ի մի քանի հայտնի միջադեպերը՝ փողոցային լեքսիկոնով և ամենավերջին հայհոյանք, վիրավորանքներով։ Դրանց համար, ի դեպ, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, չտուգանվեց, չպատժվեց, անգամ քաղաքական հետևանքներ չեղան։

Այնպես որ, լավ կլինի նախ օրենսդիրները օրենսդիր լինեն և իրենց վարքով օրինակ ծառայեն, ի սպառ իրենց հրապարակային գործունեությունից, բառամթերքից հանեն վիրավորանքը, զրպարտությունը, ապա նոր պահանջներ ներկայացնեն լրատվամիջոցներին։Ամեն դեպքում, մտահոգված լինելով վիրավորանքի և զրպարտության ծավալներով և ամենևին չարդարացնելով այս արատավոր երևույթը, առավել մտահոգիչ է առաջարկվող տուգանքների չափը։ Երկրորդ, պետք է հիշել նաև, որ միշտ չէ, որ նման հայցերը ԶԼՄ-ների դեմ են, հեղափոխությունից հետո մենք տեսանք հայցերի տարափ ոչ միայն ներկա պաշտոնյաների կողմից, այլ նրանց ընդդիմախոսների կողմից։ Իսկ դատարանի առաջ լրատվամիջոցները և այլ անձինք հավասար են։ Այնպես որ 5-10 մլն դրամի տուգանքը կարող է դառնալ դամոկլյան սուր հենց իշխանության գլխին։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, թե արդյոք որևէ վիճակագրություն, հետազոտություն արվել է, թե վիրավորանքի, զրպարտության հայցերով ինչպիսի տուգանքներ են նշանակում դատարանները առկա օրենսդրության պայմաններում։ Անզեն աչքով անգամ նկատելի է, որ դատարանները անգամ օրենքով նախատեսված 1-2 մլն դրամ տուգանքը չեն նշանակում՝ հաշվի առնելով զրպարտչական նյութի բովանդակությունը, հասցեատերը, պատասխանողի գույքային վիճակը։

Կարեն Պողոսյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված