Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մաhացել է 3 մարդ Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետաջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է Թեհրանը պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը. ԻՀՊԿ հրամանատար Ալիռեզա Թանգսիրի Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ին ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան


«Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները

Հասարակություն

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աբրահամ Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: 1986 թվականին ծնված Աբրահամ Ա.-ն մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Աբրահամ Ա.-ն կալանքի տակ է 2017 թվականի փետրվարի 13-ից:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի փետրվարի 12-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Սամվել Ս.-ն ու նրա ընկեր Կամոն հանդիպել, զրուցել են, որի ընթացքում Սամվելը հայտնել է, թե իր ծանոթ Համլետը իրեն 6 հազար դրամ է պարտք, ու խնդրել է միասին գնալ Երևանի Վարդաշեն թաղամաս՝ գումարը վերցնելու: Հեռախոսազրույցի ընթացքում պարզել են, որ Համլետը գտնվում է իր ծանոթ Աբրահամի տանը և Կամոյի վարած մեքենայով ուղևորվել են Վարդաշեն:

Աբրահամ Ա.-ի տանը այդ ժամանակ բացի Համլետ Մ.-ից, գտնվել է նաև նրանց ծանոթ Խաչիկը և քննությամբ ինքնությունը չպարզված ևս երկու անձ: Մտնելով Աբրահամի տուն՝ Սամվելը, ըստ մեղադրանքի, Համլետից պահանջել է վերադարձնել 6 հազար դրամը: Համլետը պատասխանել է, որ տվյալ պահին գումար չունի, չի կարող պարտքը փակել: Ըստ մեղադրանքի՝ Համլետի ու Սամվելի միջև պարտքը վերադարձնելու շուրջ վիճաբանություն է առաջացել, նրանք հայհոյել, քաշքշել են միմյանց: Տանտերը՝ Աբրահամը, վրդովվել, պահանջել է չհայհոյել ու իր տանից դուրս գալ: Կամոն դուրս է եկել, քիչ անց դուրս է եկել նաև Սամվելը, նրանք վազելով փորձել են հեռանալ: Ըստ մեղադրանքի՝ Աբրահամ Ա.-ն տանից վերցրել է խոհանոցային դանակը, հետապնդել է փախչողներին: Նա հասել է Սամվել Ս.-ին ու ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, դանակով հարվածել է նրա ազդրին ու ձախ հետույքային շրջանին, ապա դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին: Տուժողին պատճառվել են աջ ծնկափոսի երակի, զարկերակի, մակերեսային և խորանիստ մկանների փափուկ հյուսվածքների, ջլերի անատոմիական ամբողջականության վնասումներ, գլխի շրջանում սալջարդ վերքեր, ձախ հետույքային շրջանում՝ մկանային հյուսվածքների վնասումներ, մարմնի տարբեր մասերում քերծվածքներ, աճուկային շրջաններում՝ ծակված վերքեր: Սամվել Ս.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Հարվածներ հասցնելուց հետո Աբրահամ Ա.-ն դիմել է փախուստի: Կամոն վերադարձել, տեսել է գետնին ընկած և արյունահոսող Սամվելին, պատահական տաքսի է կանգնեցրել, որով Սամվել Ս.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հեմոռագիկ շոկից մահացել է:

Դատարանում Աբրահամ Ա.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միայն առարկել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի չափի դեմ: Օգտվելով իր իրավունքից՝ Աբրահամ Ա.-ն հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց: Նախաքննական ցուցմունքում Աբրահամ Ա.-ն հայտնել է, թե 2017 թվականի փետրվարի 13-ի կեսգիշերին իր տուն են եկել իր ընկեր Համլետը, էլի մի քանի հոգի: Իրենք ոգելից խմիչք են օգտագործել:

Այդ ընթացքում Համլետին զանգել է նրա ծանոթ Սամվելը, ում հետ ինքը նախկինում առնչություն չի ունեցել: Հեռախոսազրույցից ինքը հասկացել է, որ Սամվելը Համլետից պահանջել է վերադարձնել պարտքով վերցրած 6 հազար դրամը: Համլետն ու Սամվելը լեզվակռվի մեջ են մտել:

Համլետն ասել է, թե Սամվելը կանչել է Էրեբունի թանգարանի մոտ՝ խոսելու: Մտածելով, թե կարող է ծեծկռտուք լինել, ինքը Համլետին խորհուրդ է տվել չգնալ, այլ Սամվելին կանչել իր տուն: Մոտ քառասուն րոպե անց իր տուն են եկել մի քանի տղաներ, որոնցից ինքը դեմքով ճանաչել է միայն Սամվելին: Վերջինս իր տուն մտնելով՝ հայհոյել է Համլետին, պահանջել է վերադարձնել պարտքը: Հիմնական վեճն ընթացել է Համլետի ու Սամվելի միջև, Սամվելը ձեռքերով հարվածել է Համլետին: Ինքը զայրացել ու պահանջել է, որ նրանք դուրս գան իր տանից, տանը չհայհոյել:  Բոլորը դուրս են եկել, ինքը դուրս գալուց առաջ սեղանից վերցրել է խոհանոցային դանակը:

Տանից դուրս գալով՝ նկատել է, որ ոչ հեռու Համլետն ու ինչ-որ տղա գետնին ընկած՝ կռվում են: Մոտեցել, ցանկացել է բաժանել, բայց չի կարողացել: Տղաները փախել են: Ինքը գոտկատեղից հանել է դանակը ու վազել է նրանց հետևից: Իր մոտ եղած դանակով երկու կամ երեք անգամ հարվածել է Սամվելի հետույքային շրջանին ու ոտքին: Սամվելն ընկել է: Ինքը դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին ու հայհոյել է: Տեսնելով, որ Սամվելն ի վիճակի չէ քայլել, ինքը փախել է: Իր արարքի համար զղջում է: Տուժողի իրավահաջորդը՝ Սամվել Ս.-ի մայրը, հայտնել է, որ դեպքի օրն իր ինքազգացողությունը վատացել էր: Ինքը Սամվելին խնդրել է շտապօգնություն կանչել: Սամվելը զանգել է:

Կեսգիշերին մոտ իրենց տուն է զանգել որդու ծանոթ Համլետը ու Սամվելին մեղադրել է իր տեղը «ծախելու» համար: Մինչ այդ՝ Համլետը «Բարո» տաքսի ծառայությունում տաքսի էր վարում: Մի քանի օր տաքսի ծառայության ղեկավարությունը նրան է փնտրել: Նույն ծառայությունում մի քանի օր աշխատել է նաև իր որդի Սամվելը: Համլետը Սամվելից պարզաբանում էր պահանջում՝ ծառայության ղեկավարությանը իբր իր տեղն ասելու համար: Սամվելն ասել է, թե մայրը վատառողջ է, շտապօգնություն են կանչել: Բայց Համլետի ձեռքից հեռախոսը վերցրել են այլ անձինք, հայհոյանքներ են տվել ու նրան ստիպել են տանից դուրս գալ, հանդիպել ու պարզաբանում տալ:

Սամվելը զանգել է ընկերոջը՝ Կամոյին, խնդրել է, որ նա գա ու իրեն տանի հանդիպման: Մինչ այդ Համլետը նորից զանգել է Սամվելին ու ասել է, թե հանդիպման ժամանակ կվերադարձնի պարտքով վերցրած գումարը: Ժամը 00:20-ին Սամվելը տանից դուրս է եկել: Հետագայում ինքը Կամոյից իմացել է, որ գնացել են Վարդաշեն՝ Աբրահամի տուն, որտեղ մի քանի հոգի կային: Սամվելը Համլետից պահանջել է պարտքը վերադարձնել, նրա ու Համլետի միջև քաշքշուկ է եղել:

Հետո այդ տանից դուրս են եկել, մինչև դուրս գալը Սամվելի գլխին մահակով խփել են, բացի այդ՝ դեռ տանը գտնվելու ընթացքում Սամվելին սպառնացել են դանակով: Սամվելն ու Կամոն փորձել են վազելով հեռանալ, բայց Համլետը բռնել է Սամվելին, վայր է գցել: Սկսել է հարվածներ հասցնել: Կամոն վախեցել ու փախել է, չի մոտեցել: Նա մոտեցել է հետո, երբ Սամվելն արդեն մենակ ընկած էր ու արյունահոսում էր...  Ժամը մեկի սահմաններում իրեն զանգել է ծանոթն ու ասել է, որ Սամվելը մահացել է... Հետո լսել է, որ Համլետը զանգել է ծանոթին ու ասել է, թե Սամվելին Վարդաշենում «փրթել-գցել են»: Տուժողի իրավահաջորդը ամբաստանյալի դեմ ներկայացրել է 3 միլիոն դրամի քաղաքացիական հայցի պահանջ: Գործով վկա Կամո Ա.-ն հայտնել է, որ երբ ինքն ու Սամվելը  փախչում էին Վարդաշենի տանից, հինգ հոգի իրենց հետապնդել են: Սամվելն ընկել է, Համլետը հասել ու սկսել է հարվածներ հասցնել: Ինքը բաժանել է նրանց, Համլետին մի կողմ է տարել: Այդ ընթացքում Վարդաշենի տան տերը, ում «Աբո» էին ասում, դանակ է հանել ու հետապնդել է իրեն, ինքը փախել է, վազել է մոտ 300 մետր, իր տեսադաշտում արդեն ոչ ոք չի եղել, բայց ինքը լսել է Սամվելի ձայնը, որն ասում էր. «Աբո, մի խփի, մի արա տենց բան»: Ինքը գնացել է դեպի Սամվելի ձայնը:

Սամվելն ընկած էր, նրա տաբատն արյունոտ էր: Նա ասել է. «Աբոն դանակով խփել ա»: Ինքը այդտեղով անցնող տաքսի է կանգնեցրել, խնդրել է Սամվելին հասցնել հիվանդանոց... Դատարանում Կամո Ա.-ն հիմնականում տվել է խուսափողական պատասխաններ ու ասել է, թե դեպքը չի հիշում... Դատարանը հաշվի է առել, որ Աբրահամ Ա.-ի մոտ հայտնաբերվել է անձի ու վարքի խանգարում ալկոհոլի գործածման հետևանքով: Դատարանը հաշվի է առել Աբրահամ Ա.-ի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը: Դատարանը հաշվի է առել, որ Աբրահամ Ա.-ն վատառողջ է, մի շարք հիվանդություններ ունի, գտնվում է նաև նյարդահոգեբույժի հսկողության տակ:

Ավելին՝ այստեղ 

Այսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» ՇարժումԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանԸնթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանՄենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱկցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՊայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մաhացել է 3 մարդՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանՊայթյուն ռազմական հրամանատարության գրասենյակում. կան զոհերԵրեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետաջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է Թեհրանը պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը. ԻՀՊԿ հրամանատար Ալիռեզա Թանգսիրի Ի տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԳործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ին Գնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի
Ամենադիտված