Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ)


Մենք ունենք դիպլոմավորներ, ովքեր չեն գտնում աշխատանք, բայց իրենց մասնագիտությամբ թափուր հաստիքներ առկա են. Թադևոս Ավետիսյան

Ուշադրության կենտրոնում

Pressmedia.am կայքի զրուցակիցը տնտեսագետ Թադևոս Ավետիսյաննէ։

- Պարոն Մարգարյան ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ 2020 թվականի զեկույցը։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է կատարում։ Հայաստանը բավական լուրջ վարկանիշներ է ձեռք բերել միջազգային ցուցիչներում, որոնք գնահատում են բիզնեսն ու ներդրումային միջավայրը։ Ըստ զեկույցի՝ որո՞նք են ՀՀ-ում ներդրումներ կատարելու առավելությունները, և ի՞նչ դժվարությունների կարող է ամերիկացի ներդրողը հանդիպել ՀՀ-ում։

—  Եթե  ըստ զեկույցի դրական առաջընթաց կա հետևաբար հարց է առաջանում  թե այս ընթացքում  ինչու ամերիկյան ներդրումները չեն կրկնապատկվել, եռապատկվել կամ գոնե համաչափ չեն ավելացել։ Իրականում, ընդհանուր առմամբ, օտարերկրա ներդրումների ներհոսքը  մեր երկրում կրճատվել է և այդ կրճատումը միայն համավարակով պայմանավորված չէ քանի որ 2019թ-ին նույնպես  կրճատված է եղել։  Այդ գնահատումների մեջ կա նաև քաղաքական կոմպոնենտը և իրականում այնպես չի, որ նման զեկույցներում  դրական գնահատում ես ունենում ապա իրականում  վիճակը այդպիսին է։  Իհարկե, դրական է, որ օտարերկրյա կազմակերպությունների կողմից միջազգային  իմաստով  մենք ունենում ենք դրական զեկույցներ  և կարծում եմ, որ դա պայմանավորված է կոռուպցիայի համաթվի նվազմամբ, ինչը, իհարկե, դրական է, բայց  նաև մյուս կողմից միայն կոռուպցիայի մակարդակի նվազումը  բավարար չէ տնտեսական ակտիվության համար և հատկապես օտարերկրա ներդրումների ներգրավման իմաստով։  Ընդհանուր առմամբ շարունակում են առկա լինել տնտեսական ռիսկերը  և այն փոփոխությունները որոնք տեղի են ունեցել բանկային գաղտնիքի մասին, տնտեսական կարգավորումների մասով, հարկային համակարգի իմաստով դրանք շարունակում են պահպանվել որպես խնդիրներ և հետևանքն էլ այն է, որ ներդրումային միջավայրը չի նպաստում  առաջանցիկ ներդրումներին  ինչի խոստումով էլ ներկայիս իշխանությունները եկան  ասելով, որ ունենալու ենք ներդրումային բում,  ժողովրդագրական բում,  լուծելու են սոցիալական խնդիրները  և այլն։ Բայց փաստն այլ է։  Հիմա նաև կա երկրորդ հարցը  աշխարհի որևէ երկիր փորձում է օտարերկրյա ներդրումներ ներգրավել  և մրցակցությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման հատկապես զարգացող երկրներում շատ ավելի սրվել է հաշվի առնելով համավարակի հետևանքները գլոբալ տնտեսության վրա։  Եվ այս  պարագայում  ոչ միայն կարևոր է թե ինչ չափով ես բարենպաստ միջավայր ստեղծում  քո երկրում այլ նաև շատ կարևոր է նաև թե այլ երկրներ ինչ դրական փոփոխություններ են անում։ Հատկապես օտարերկրա ներդրումների իմաստով մենք մրցակցում ենք  գլոբալ շուկաներում և  այս առումով շատ ավելի կարևոր է թե տարածաշրջանի երկրներում ինչպես է  վիճակը փոխվում։  Եվ եթե համեմատենք հարևան Վրաստանի հետ  պարզ կլինի, որ ըստ էության այնտեղ շարունակում են  բարեփոխումները օտարերկրա ներդրումների ինչը այնտեղ շատ ավելի  առաջանցիկ են։  Այստեղ փաստն այն է, որ 2019-ը թվականը  ի տարբերություն 2018 թվականի փակեցինք օտարերկրյա ներդրումների կրճատմամբ, իսկ 2018 թվականի ներդրումները 2017 թվականի ավելի քիչ էր։ Ցավոք 2020 թվականի համավարակի թողած խնդիրները ևս կնպաստեն  ոչ նպաստավոր  ներդրումների ինչը պարզ է դառնում նաև ներկայիս վիճակագրական տվյալներից։

- Զեկույցում ընդգծվում է, որ ՀՀ-ում կրթական ցենզը բարձր է, սակայն, դրան հակառակ, առկա է գործազրկության բարձր մակարդակ։ Այս հանգամանքն ինչպե՞ս կարող է ազդել ներդրումային դաշտի գրավչության և տեղի կադրերին աշխատանքի ներգրավման վրա։

— Այո, ընդհանուր առմամբ մեր երկրում կրթական ցենզը բարձր է և շարունակում է բարձրանալ և նաև շարունակում է խնդիր մնալ կառուցվածքային գործազրկությունը, ինչը նաև տնտեսական ֆորմացիայի փոփոխությունից հետո, երբ որ  անկախացավ մեր երկիրը  այդ ժամանակվանից ի վեր կառուցվածքային գործազրկությունը ավելի  խորացավ, որովհետև մի շարք մասնագիտություններ, որոնք նախկինում ունեին պահանջարկ այլևս անկախացումից հետո այդ ճյուղերը վերացան  կամ կրճատվեցին և այդ պահանջարկը փոխվեց և ի հայտ եկան նոր մասնագիտություններ և ճյուղեր։  Եվ հետո այստեղ որակական գործոնը շարունակում է խնդիր մնալ։ Հատկապես բարձր որակավորում ունեցող մասնագետների  կրթություն-աշխատաշուկա կապի  ոչ արդյունավետ գործունեությունը։ Այսինքն իրականում կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։ Եվ ստանալով տարբեր դիպլոմներ այն պահանջարկը, որը ներկայացնում է աշխատաշուկան և գործատուն  մասնագետները չեն բավարարում և սա երկարաժամկետ կարևորագույն խնդիր է։  Այս խնդիրը պետք է լուծվի իրական և առարկայական բարեփոխումների արդյունքում և այն լուժելու համար քրտնաջան և տևական աշխատանք է պետք։  Սա կմպաստի նրան, որ մենք կկարողանանք ոչ միայն քանակական այլ նաև որակական  իմաստով համապատասխանություն բերել աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի։  Մենք այսօր ունենք  դիպլոմավորներ, ովքեր չեն գտնում աշխատանք, չնայած նրան, որ իրենց մասնագիտությամբ թափուր հաստիքներ առկա են։ Այս հարցի երկրորդ կարևոր գործոնը ցածր աշխատավարձն է։  Մեր երկրում մենք ունենք  վարձատրության ցածր մակարդակ հատկապես  մասնագիտություն չունեցող բանվորական  աշխատուժի մասով։ Այստեղ էլ իրականում  պետության դերը այն պիտի լինի, որ հարկային  բարեփոխումներով և  նվազագույն աշխատավարձի կարգավորման գործիքով  պետք է նպաստի, որ ավելի արագ  և առաջնահերթ աճեն ցածր եկամուտ ունեցողների եկամուտները։ Այս խնդիրը երկու առարկայական կարգավորման  հնարավորություններ ունի, որոնցից մեկը ինչպես արդեն նշեցի  նվազագույն աշխատավարձն է, իսկ մյուսը եկամտահարկը։ Երկու ուղղությամբ էլ, ըստ էության,  բարեփոխումներ կամ չկան կամ ճիշտ հակառակը,  եկամտահարկը 2020 թվականի սկզբից համահարթեցվել է, այսինքն ավելի արագ աճեց էականորեն թեթևացավ բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը, իսկ ցածր եկամուտ ունեցողներինը մնաց նույնը։  Իսկ միջնաժամկետ ծախսային ծրագրով  ականատես եղանք, որ մինչև 2023 թվականը նվազագույն աշխատավարձը չի բարձրանա։  Այստեղ փաստացի կա  մի խնդիր քանի որ աշխատավարձը ցածր է մարդը չի ցանկանում նպաստից տեղափոխվելու աշխատանքի, այսինքն եթե  պետք է նպաստ ստանա համարյա նույն չափով, որքան աշխատավարձն է կձգտի բնականաբար նպաստի և կձգտնի նաև ստվերային գործունեության։

Սոնա Գալյան

https://pressmedia.am

«Մանչեսթեր Սիթին» 4-0 հաղթեց «Լիվերպուլ»-ին և անցավ Անգլիայի ՖԱ գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)Նարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում էՍերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահՀՀԿ դիրքորոշումը արտաքուստ ինքնազոհողության, իսկ քաղաքական առումով` նեղ թիմայինը ստորադասելու և հավաքական գործին մեծ սատարում բերելու որոշում է. Աբրահամյան«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանԴավիթը դեռ վերակենդանացման բաժանմունքում էIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված