Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակի Ողբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմին Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո


Ռազմական դրություն. Սահմանափակումներ եւ հատուկ միջոցառումներ

Ուշադրության կենտրոնում

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից ձեռնարկվել են լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ երկրում հայտարարվում է արտակարգ դրություն և ընդհանուր զորահավաք: Ներկայացնում ենք ռազմական դրության ռեժիմի իրավական կարգավորումը, կառավարության որոշումը դեռ չի հրապարակվել։ 

Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Նշենք, որ ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են՝ ՀՀ Սահմանադրությունը, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը:

Ինչ պետք է պարունակի Կառավարության որոշումը

Ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն՝

- ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները,

- ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը,

- այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրություն,

- ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը,

- Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների և ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաև նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը,

- ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները և նրանց իրավասությունների շրջանակները,

- ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք,

- քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնական միջոցառումների իրականացման մասին,

- ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը:

Ռազմական դրություն հայտարարելու նպատակը

Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել երկրի վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը: Ինչպես նաև նպատակ է հետապնդում ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:

Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են մեր երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու: Դրանցից են, օրինակ՝ այլ պետության զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը, ռմբակոծումը, ՀՀ զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից, այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իր տարածքն օգտագործել ՀՀ նկատմամբ զինված հարձակում իրականացնելու համար և այլն:

Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության և այլ պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները:

Իրավունքներ, որոնք չեն կարող սահմանափակվել

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Սահմանադրությամբ նախատեսված են այն իրավունքներն ու սկզբունքները, որոնց վրա սահմանափակումներ չեն կարող տարածվել: Դրանք են՝

- մարդու արժանապատվության անխախտելիությունը,

- կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը,

- խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը,

- օրենքի առաջ բոլորի հավասարությունը,

- խտրականության արգելքը,

-կանանց և տղամարդկանց հավասարությունը, ամուսնանալու ազատությունը,

-ծնողների իրավունքներն ու պարտականությունները, երեխայի իրավունքները,

-կրթության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը,

-ՀՀ քաղաքացիներից ծնված երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալը, ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու արգելքը,

-Երկրի սահմաններից դուրս ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը,

- ՄԻՊ-ին դիմելու իրավունքը,

- ՀՀ քաղաքացուն օտարերկրյա պետությանը հանձնելու արգելքը՝ բացառությամբ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,

- դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքի,

- արդար դատաքննության, իրավաբանական օգնություն ստանալու, ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու, անմեղության կանխավարկածի, մեղադրանքից պաշտպանվելու, կրկին դատվելու արգելքի, դատապարտյալի բողոքարկման, ներման խնդրանքի իրավունքները

- մեղքի և պատժի համաչափության, հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքները:

Ինչ միջոցառումներ են նախատեսվում և ինչ սահմանափակումներ կարող են գործել

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները.

- ՀՀ  զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում,

- փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար մարտական պատրաստականության փոխադրում և օրենքով սահմանված միջոցառումների իրականացում,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի,

- ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները,

- բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն,

- ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,

- սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,

- հավաքների ազատության իրավունքի սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով,

- քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով,

- կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից  ՀՀ տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ՝ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում,

- պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում,

- օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում,

- զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր,

- առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում,

- բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարահանում առավել անվտանգ տարածքներ,

- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի` համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող եռակողմ պայմանագրերի:

Նշենք, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Կառավարությունն էլ չի կարող դնել իր վստահության հարցը:

Լուսանկարում՝ ՀՅԴ կամավորները հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ

«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըՄայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԱրաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ամենադիտված