Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակի Ողբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմին Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո


Հաղթողի հետ միշտ բոլորը հաշվի են նստում

Ուշադրության կենտրոնում

Pressmedia.am կայքի զրուցակիցը քաղաքագետ  Նարեկ Գալստյանն է։ 

— Պարոն Գալստյան , դուք ինչպես եք գնահատում Ադրբեջանի հրետակոծությունը խաղաղ բնակչության ուղղությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարություններով հանդես եկել՝ Ֆրանսիան, ՌԴ-ն, ՆԱՏՕ-ն , այս հայտարարություններով դարձյալ կողմերի միջև հավասարության նշան է դրվում։ Ինչո՞ւ, ինչպե՞ս եք գնահատում։

— Մոտ մեկ ամիս առաջ  ես առիթ եմ ունեցել ասելու, որ Ադրբեջանը շարունակելու է իր կիսատ թողած գործը, և՛  նոր դիվերսիաներ է իրականացնելու, և՛  տարբեր մասշտաբի գործողություններ, և, կարծում եմ, որ այդպես էլ ստացվեց։ Այն, ինչ որ այս պահին անում է Ադրբեջանը`  սովորական լեզվով ասած,  ագրեսիա է։ Ագրեսիա է ոչ թե ռազմական իրավունքի տեսակետից, այլ  նաև պետք է փաստել, որ  իրենց քայլերով նաև խախտում են միջազգային հումանիտար իրավունքը և հանցագործություն են կատարում խաղաղ բնակչության  նկատմամբ։Ես, որքանով տեղյակ եմ, այդ հարցով զբաղվում են, և միջազգային ատյաններին փաստեր կներկայացնեն  այն մասին, որ Ադրբեջանը խախտել է միջազգային հումանիտար  իրավունքը,  և Ադրբեջանը ոչ միայն ագրեսոր պետություն է ռազմական տեսանկյունից, այլ նաև  ոճրագործ է քաղաքացիների նկատմամբ և դիտավորյալ կիրառում է այդպիսի ռազմական միջոցներ։ Ինչ վերաբերում է  միջազգային հանրության արձագանքներին,  մեծ հաշվով մենք տեսանք այն, ինչ որ տեսել ենք վերջին շրջանում բոլոր փոքր ու մեծ լարումների ժամանակ։  Հնչում են ընդհանուր բնույթի հորդորներ, բայց ոչ մի կոնկրետ հասցեական դիտարկում մեղադրանք կամ որևէ գործողություն չկա։ Թերևս կարելի է նշել միայն Կիպրոսի արտգործնախարարի հայտարարությունը, որը մեզ համար սպասելի էր` հաշվի առնելով 2016 թ-ի Ապրիլյանի ժամանակ կատարված իրենց հայտարարությունը, որով իրենք  ասացին, որ ագրեսորը Ադրբեջանն է  և մեղադրեցին նաև Թուրքիային այդ գործողությունների հրահրման մեջ։ Այս անգամ էլ կրկին նրանք մեղադրեցին Ադրբեջանին և Թուրքիային։  Պետք է հասկանանք, որ իրական քաղաքականությունը միշտ չէ, որ մեր ցանկություններին համապատասխան է։ Միջազգային հանրությունը արել է այն, ինչ որ կարող էր անել այս պահին՝ արձագանքելն էր։ Մենք ինչ պետք է ակնկալենք նրանցից։ Ես չեմ կարծում, որ ինչ որ պետություն պետք է զորք ուղղարկի կամ ավելի լուրջ քայլ անի։  Որոշ պետություններ նաև օգուտ կքաղեն այս իրավիճակից  և կփորձեն ազդել կողմերից մեկի կամ երկուսի վրա  և բարձրացնել իրենց կշիռը։  Բայց պատմությունը միշտ ցույց է տալիս, որ այս տեսակի լարումները մեծ քաղաքականությոան փոքրիկ դրվագներն են։  Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչ է անում Թուրքիան։ Այս անգամ արդեն մի դրվագ չի անընդհատ է և բացահայտ։ Նա իր օգուտն ունի այս ամենից  և դեռ կշարունակի իր օգուտը ունենալ։

— Պուտինը երկու կողմերին բանակցություններ սկսելու կոչ է անում։ Ինչո՞ւ
․․․երբ ինքը համարվում է ՀՀ ռազմավարական դաշնակից, և հաշվի առնելով նաև ռուս -թուրքական հարաբերությունները ,այսօր Ադրբեջանին պատերազմի է հրահրում Թուրքիան։

Պուտինը անում է այն, ինչ որ անում են միջազգային մյուս երկրների ներկայացուցիչները։ Դա, իհարկե, հայտարարություն է, բայց հայտարարություից զատ, վստահաբար, կարող ենք ասել, որ  Ռուսաստանը պատրաստվում է, կամ արդեն գործողություններ է իրականացնում  կողմերի հետ ակտիվ կապի և, որ հարմար պահի կարողանա նաև միջնորդություն ներկայացնել և կողմերին բերել բանակցությունների փուլ։ Եվ մեկ անգամ ցույց տալու համար, որ իր  ազդեցությունը երկու կողմերի վրա  բացառիկ է։  Եվ որ ոչ մի այլ կողմ չկա, որ այդչափ մեծ ազդեցություն ունենա միաժամանակ երկու կողմերի վրա։  Եվ, իհարկե, Ռուսաստանը նաև ուշի ուշով հետևում է Թուրքիայի գործողություններին։  Եվ իրենց տեսանկյունից եթե նայենք` հիմա դեռ իրավիճակը դուրս չի եկել անկառավարելիության դաշտ։  Կարծում եմ, որ շուտով ականատես կլինենք Ռուսաստանի կոնկրետ գործողություններին։  Մեր կողմից չպետք է ուշադրություն լինի միջազգային հրապարակումներին, քանի որ դրանք լինելու են գրեթե նույնաբովանդակ և նույնահետևանք։ Մեզ համար այս պահին շատ կարևոր են ճակատից եկող տեղեկությունները, որովհետև, եթե անգամ բանակցություններ լինեն, շատ բան կախված է լինելու, թե այդ պահին ռազմաճակատում ով ինչ դիրք ունի և ինչ իրավիճակ է  սահմանին։  Կարևոր է  նաև, թե ով ինչքան կորուստներ ունի, և ով ինչքան հաղթանակներ ունի գրանցած։  Դա է շատ որոշիչ լինելու բանակցությունների ընթացքի համար։  Ես չգիտեմ, թե ինչի շուրջ կլինեն բանակցությունները, դժվար է այս պահին ասել, որ բանակցություններ կլինեն Արցախյան հարցի շուրջ`  այլ բանակցություններ պետք է ռազմական գործողությունների արդյունքների վերաբերյալ։ Պատերազմ է, որը զոհեր է պահանջելու և բոլորս էլ պետք է պատրաստ լինենք ինքնազոհողության և ընդունենք զոհեր ունենալու փաստը։

— Ընդհանրապես, որքանով է իրատեսական Արցախի անկախության ճանաչումն այս փուլում,  արդյո՞ք դա վտանգներ չի  պարունակում: 

Իհարկե, ցանկացած նման կտրուկ գործողություն ունենալու է հետևանքներ։  Բայց այդ հետևանքների համար կարելի է նաև աշխատել։ Ի՞նչ է փոխվելու դրանից։ Այս պահին տեսեք ինչն է յուրահատուկ, որ Ադրբեջանի զինված ուժերը  դեռևս ՀՀ  միջազգային տարածքի վրա հարձակում չեն գործել, նրանք գործել են հարձակում Արցախի Հանրապետության տարածքի վրա, և  միջազգային իրավունքի տեսակետից այստեղ խնդիր է առաջանում։  Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ եթե նրանք գործողություն սկսեն  ապա դա կունենա իր հետևանքները։ Եվ այս ամենը նոր չէ,  քանի որ 2016 թվականին էլ ենք մենք նման հայտարարություն արել։ Երեկ ԱԺ-ում էլ կարծեմ նման հարց բարձրացավ և որոշում ընդունվեց քննարկելու այդ ամենը։ Բայց դա, ավելի շուտ, քաղաքական խաղթաթուղթ է մեր ձեռքում։ Եթե իրականում լինի նման բան, իհարկե, դա կարող է ունենալ պրակտիկ հետևանքներ։ Իսկ այս պահին դա մեզ համար խաղաթուղթ է։ Մենք, իհարկե, ունենք նոր խաղաթղթեր, օրինակ, ռազմադաշտում մեր հաղթանակը նոր խաղաթուղթ կարող է լինել, քանի որ հաղթողի հետ միշտ բոլորը հաշվի են նստում։


Մարինե Ավագյան

Pressmedia.am

Ի՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըՄայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԱրաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով
Ամենադիտված