Հանուն հայրենիքի պաշտպանության հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներ
Ուշադրության կենտրոնում«Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությամբ ուսանող Դավիթ Օհանյանը և Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Սերգեյ Բենիամինյանը: ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողութունը գլուխ է խոնարհում և ցավակցությունն է հայտնում հերոսների հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը: Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին շարունակում են պատվով և անձնուրաց իրականացնել հայրենիքի պաշտպանությունը։ Աստված պահապան մեր բանակին: Աստված պահապան բոլորիս: Փառք Հայոց բանակին»,-նշված է համալսարանի հաղորդագրության մեջ։