Հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, որը մշտապես բարձրաձայնել է Հայաստանի հանդեպ իր սիրո մասին, այս օրերին նույնպես Հայաստանի հետ է: Երգչուհին համացանցում հրապարակված տեսանյութում շեշտում է, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն ոչ ասի այն ռազմական գործողություններին, որոնք Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ: