Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Կովկասյան ճակատում Ռուսաստանի անփոփոխ դաշնակիցը մշտապես եղել է հայ ազգը

Ալեքսանդր Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Օրեր առաջ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ակտիվ քննարկվում են ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման և այդ գործընթացում Հայաստանի համար որոշ բոնուսների առաջացման հանգամանքը։ Իմ համեստ պատմական գիտելիքներով՝ պատմության ընթացքում այս երկու պետությունների միջև տեղի են ունեցել ընդհանուր թվով 13 պատերազմներ (կամ լոկալ կոնֆլիկտներ), որոնցում ակտիվորեն մասնակցել է նաև հայ ազգը` իր արևմտյան և արևելյան հատվածներով։

Նշված ընդհարումներից 2-ը ավարտվել են ռուսների հաղթանակով, 2-ը թուրքերի և ևս 2-ը ավարտվել են մարզական լեզվով ասած ոչ ոքի (այդ հարցում փայլուն դերակատարություն են ունեցել անգլիական և ֆրանսիական դիվանագիտության այդ ժամանակների առաջնորդները): Նշված պատերազմներից յուրքանաչյուրի ժամանակ կողմերից յուրաքանչյուրը առաջնորդվել է իր պետության արտաքին քաղաքականության և շահերի պահանջներից ելնելով, սակայն Ռուսաստանը պարբերաբար իր գրավչական ախորժակը պատճառաբանել է նաև թուրքական տիրապետության տակ գտնվող եղբայրական քրիստոնյա պետությունների ազատագրման սուրբ առաքելությամբ։ Համենայնդեպս, բոլոր պատերազմների ժամանակ ռուսական տերությունը (թագավորություն, կայսրություն` տարբեր ժամանակներ, տարբեր անվանումներ) հետապնդել է երկու գերխնդիր. հնարավորինս ամրապնդել իր դիրքերն ու ազդեցությունը Կովկասում, ինչպես նաև դառնալ սևծովյան տարածաշրջանում գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցների միանձնյա տնօրինողը։ Սակայն ինչպես երևում է պատմությունից, ռուս տիրակալները (այդ թվում Պետրոս Մեծը) հանուն նեղուցային ծրագրերի իրականացման հաճախ կեսից հրաժարվել են կովկասյան նկրտումներից։

Ավելորդ է հիշեցնել, որ կովկասյան ճակատում Ռուսաստանի անփոփոխ դաշնակիցը մշտապես եղել է հայ ազգը, որը թուրքական ճանկերից ազատվելու իր միակ հնարավորությունը տեսել է եղբայրական ռուս ազգի գիրկը նետվելու եղանակով։ Համենայնդեպս, Ռուսաստանը այդքան սենտիմենտալ չի եղել և նշված հակաթուրքական արշավանքները սկսել է միայն իր անձնական նկրտումներից դրդված։ Եվ այսպիսով, մեր փոքրաթիվ հայ ժողովուրդը մշտապես հայտնվել է այս երկու հզոր տերությունների` Բյուզանդիան կործանած ու Եվրոպայի «չալաղաջ» կտորին տեր կանգնած Թուրքիայի և դարից դար համաշխարհային գերտերություն դառնալու ամբիցիաներով ողողվող Ռուսաստանի պայքարի տարածաշրջանային կիզակետում։ Ավելորդ եմ համարում հիշեցնել, որ յուրաքանչյուր ռուսական պարտությունից հետո թուրքերը իրենց մուսուլմանական գիրկը դավաճանած և դեպի սլավոնական փարթամ կուրծքը վազած հայերին դավաճանի պիտակ կպցնելուց հետո, դաստիրակչական նպատակներով սրի են քաշել։ Նույնիսկ 20-րդ դարի սկազբին ողջ Ռուսաստանը միջազգային հանրության հետ միասին լուռ հետևեց 1.5 միլիոն հայերի ոչնչացմանը։ Ոմանք կարող են պնդել, որ նշված իրադարձությունները կատարվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և ընդհանուր խառնաշփոթի ժամանակ մեզ դաշնակից պետությունները ընդամենը չեն նկատել տեղի ուենցածը։ Ես այդ հարցում ունեմ սեփական կարծիքը. պատերազմի ժամանակ յուրաքանչյուր կողմ առաջին հերթին առաջնորդվում է սեփական ազգին պաշտպանելու առաքելությամբ, իսկ դաշնակիցների մասին՝ «կմտածենք ժամանակ լինելու դեպքում»։ Մեր բախտը չբերեց` ժամանակ չկար։

Այնուամենայնիվ, Ռուսաստանը, ինչպես և ցանկացած պետություն, առաջին հերթին մտածում է իր պետության արտաքին և ներքին շահերի մասին և պետք չէ պատմության ընթացքում տեղի ունեցած դրվագները համարել որպես դավաճանություն, ինչպես նաև պետք չէ մեր սեփական ուժերը մի կողմ դնելով հուսալ, որ մեծահոգի գերտերությունները իրենց բանուգործը թողած գալու են մեզ օգնելու։ Յուրաքանչյուր խնդիր ցանկալի է, քանի արդիական է, երբ կորցնում ես քո արդիականությունը՝ լքվում ես շատերի կողմից, իսկ կյանքի դաժան օրինակների համաձայն՝ ընկերների գնալուց հետո անպայման գալիս են թշնամիները։ 

Մի փորձեք մտքում հաշվարկել ռուս-թուրքական ընդհարման արդյուքում Հայաստանի համար առաջ եկող օգուտների քանակը, քանի որ պատմության դասերը մեզ միշտ հակառակն են ապացուցել։ Այսպիսով եկեք հույսներս չդնենք, որ Ռուսաստանը մեկ հատ խփված կործանիչի պատճառով պատերազմ կհայտարարի ՆԱՏՕ-ի ամենամարտունակ բանակներից մեկին և հաղթելուց հետո էլ մեզ հետ կվերադարձնի մեր հողերը։ 
Պրուսական հայտնի առաջնորդ և հրամանատար Օտտո ֆոն Բիսմարկն ասել է. «Մեծ քաղաքականությունը սկվում է այնտեղ, որտեղ միլլիոներն են, հազարները հաշիվ չեն»։ Ավաղ, մենք մտնում ենք հազարների մեջ։

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված