Հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացումը. նոր տեսանյութ
Ուշադրության կենտրոնումԱրցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հակառակորդի մարտական հենակետերն ու մարտական տեխնիկան: Զինուժ մեդիան այս մասին նոր տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։