Այսօր Գյանջայի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք պարզ տեսանք, թե Ալիեւն ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա. Արծրուն Հովհաննիսյան
TVԱյսօր Գյանջայի՝ պատմական Գանձակ քաղաքի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք պարզ տեսանք, թե Ալիեւն ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա։ Մեկ շաբաթ է՝ պատերազմ է գնում, բայց նա որեւէ քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Եւ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի ԶՈՒ-երը, հստակ տիրապպետելով, որ մեկ շաբաթից ավելի տեւող իրենց հարվածներից հետո, որ ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, Արցախի ԶՈՒ-երը կարող են հարված հացնել իրենց ռազմական նշանակետերին, որեւէ քայլ չեն կատարել սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհհանիսյանը: