Հախվերդյանն ու «Նոր Հայաստան»-ը ռոճիկի հարցում չկարողացան պայմանավորվել
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում տեղի ունեցավ համերգ՝ «Դեկտեմբերի 1-ին ընդառաջ. Միասնությունը ուժ է» խորագրով:
Համերգին պետք է երգեր նաև Ռուբեն Հախվերդյանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայտնի երաժիշտը չի մասնակցելու միջոցառմանը: Որպես արդարացում` Հախվերդյանը նշեց, որ իր ձեռքը նոր են վիրահատել, ինչպես նաև այս քաղաքական իրավիճակում մարդու երգելն էլ չի գալիս:
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ գրեթեն նման իրավիճակ եղավ Բաղրամյանի ցույցերի ժամանակ: Այնտեղ հոսանքի թանկացման դեպ պայքարող երիտասարդները սպասում էին Հախվերդյանի խոստացած համերգին, որը այն ժամանակ ևս չկայացավ:
Հետաքրքիր է` Հախվերդյանի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միջև հնարավոր չի եղել կոնսենսուսի գալ ֆինանսական հարցերում, թե իշխանությունները ավելի մեծ պարգևավճար էին խոստացել շատ ազնիվ և օրինակելի երաժիշտին: