Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, ինչը շատ բան է փոխում ԼՂ հարցի համատեքստում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Առաջին ալիքին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

 

Հարց – Ձեզ համար անսպասելի՞ էր ադրբեջանական հարձակումը, դրա ինտենսիվությունն ու տեխնիկական հագեցվածությունը, մասնավորապես՝ անօդաչուների մասսայական կիրառումը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Անկեղծ ասած, անսպասելի չէր, քանի որ Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ ծավալում է ռազմական հռետորաբանություն, ատելության հռետորաբանություն  հայերի և այն ամենի նկատմամբ, ինչ կապված է հայերի հետ: Եվ սպառնալիքների լեզուն սովորական է դարձել մեզ համար. այն, որ Ադրբեջանը խոսում է սպառնալիքի լեզվով: Անսպասելին այն էր, որ այս հակամարտությունում ներգրավվել են ահաբեկչական կազմավորումների մարտիկներ: Ես կարծում եմ, որ սա փոխում է տեղի ունեցողի ամբողջ համատեքստը, քանի որ արդեն երեկ Ռուսաստանը, ռուսական հատուկ ծառայությունները պաշտոնապես հաստատել են, որ ահաբեկչական որոշ միջազգային կազմավորումների մարտիկներ ներգրավված են Ղարաբաղում ռազմական գործողություններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մեջ: Ես կարծում եմ, որ հիմա գործնականում Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Եվ սա շատ բան է փոխում Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում:

 

Հարց – Երեկ չէ առաջին օրը սրացումից հետո Դուք առաջին անգամ եղել եք Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղում, հանդիպել եք զինվորականների հետ, Ձեր աչքերով շատ բան եք, հավանաբար, տեսել: Այն մարտավարությունը, որ կիրառում է ադրբեջանական բանակը, որը, ամենայն հավանականությամբ, ուղղված է բարձր ճշգրտության զենքi կիրառմանը և հայկական բանակի նյութատեխնիկական մի հատվածի շարքից հանելուն: Ի՞նչ եք դուք հակադրում այդ մարտավարությանը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լեռնային Ղարաբաղի բանակը դրան հակադրում է զինված ուժերի շարժունակությունը և կանխարգելիչ հարվածներ հասցնելը: Դեռևս դա վատ չի ստացվում: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորքերը բավականին հաջող ոչնչացնում են այդ անօդաչուները:

 

Հարց – Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ պատրաստ է դադարեցնել կրակը այն դեպքում, եթե դուք ճանաչեք Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, նույնիսկ պահանջներ են հնչում՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման    ժամանակացույց: Դուք հակառակ դիրքորոշմանն եք հարում: Եվ սա նման է փակուղու: Ինչպիսի՞ փոխզիջումների եք Դուք պատրաստ և ինչպիսի՞ փոխզիջումներ են անընդունելի:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս մթնոլորտում տեղին չէ խոսել մանրամասների մասին: Ինչ վերաբերում է բանաձևին, ակնհայտ է, որ ցանկացած հակամարտությունում, եթե մենք իրոք ցանկանում ենք լուծել այդ հակամարտությունը, անհրաժեշտ են փոխզիջումներ: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Եվ ես կարծում եմ, որ հայկական կողմը միշտ պատրաստ է եղել փոխզիջումներին: Եվ եթե Ադրբեջանը նույնպես պատրաստ լինի փոխզիջումների, ապա դա կփոխի իրավիճակը:

 

Հարց – Բաքուն ձեր կողմին մեղադրում է նրանում, որ դուք խախտում եք Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Ի՞նչ Դուք կարող եք պատասխանել այս մեղադրանքներին: Եվ այդ բանաձևերն ինչ-որ կերպ կարողացե՞լ են լուծել հակասությունները:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, չի կարելի Անվտանգության խորհրդի այդ բանաձևերը կտրել համատեքստից և ներկայացնել այլ լույսի ներքո: Պետք է շատ պարզ, հստակ և սթափ վերլուծել, թե ինչ է այնտեղ գրված: Այնտեղ ընդհանրապես Հայաստանի և Հայաստանի կողմից ռազմական գործողությունների մասին ոչինչ չի ասվում: Վերջին բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին միջազգային պայմանագիրը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժերը: Հայաստանի մասին այնտեղ խոսվում է այլ համատեքստում. կոչ է արվում Հայաստանին օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կապերը, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը կայունացվի: Այսինքն՝ այդ բանաձևերից վերջինն ընդունվել է 1993թ. կոնկրետ օպերատիվ իրադրության ժամանակ: Այն կոնկրետ իրավիճակի մասին է: Եվ պետք չէ այդ բանաձևերը կտրել համատեքստից:

 

Հարց – Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասությունները կարո՞ղ են դուրս գալ երկկողմ հարաբերությունների սահմաններից, երկկողմ հակամարտության սահմաններից: Դուք հավաստիացնում եք, որ թուրք զինվորականներն են, ըստ էության, ղեկավարում  օպերացիան: Կարո՞ղ է դա ինչ-որ ձև պատերազմը տարածաշրջանի սահմաններից դուրս բերել, ավելի հեռու՝ սահմաններից այն կողմ և նման դեպքում միջազգային ինչպիսի՞ աջակցություն եք Դուք ակնկալում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրավիճակն արդեն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանի սահմաններից, քանի որ երբ այստեղ արդեն ներկա են արմատականներ, միջազգային ահաբեկիչներ, սա արդեն իրենից վտանգ է ներկայացնում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: Եվ սա սպառնալիքի օջախ է հանդիսանում ամբողջ աշխարհի անվտանգությանը, գլոբալ անվտանգությանը: Այսինքն՝ սա արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմաններից:

 

Եվ, իհարկե, Թուրքիայի ներգրավածությունը փոխում է համատեքստը: Դրա մասին բազմիցս ասել եմ վերջին շաբաթվա, վերջին տասը օրերի ընթացքում. ինչո՞ւ է Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել Հարավային Կովկաս: Երկու պատճառով: Որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Ինչի՞ համար է Թուրքիային անհրաժեշտ այս քաղաքականությունը: Որպեսզի շարունակի ընդլայնման իր քաղաքականությունը, կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելեք, հարավ-արևելեք: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան իրականացնում է Միջերկրական ծովում, Մերձավոր արևելեքում, Հունաստանի և Կիպրոսի հանդեպ և այլն: Սա թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է: Եվ սա արդեն սպառնալիքի օջախ է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար՝ նեղ իմաստով, այլ նաև գլոբալ անվտանգության համար՝ լայն իմաստով: Եվ ես վստահ եմ, որ միջազգային գործընկերները պետք է կոնկրետ եզրակացություններ անեն սրանից, քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հարցը չէ: Սա երկրների, տերությունների և նույնիսկ՝ գերտերությունների լայն շրջանակի անվտանգության հարց է:

 

Հարց – Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել Հայաստանի կողմից: Չնայած վերջին օրերին և՛ Դուք, և՛ Հայաստանի նախագահը խոսել եք նման հնարավորության մասին: Ի՞նչ եք կարծում, ճանաչումն ինչ-որ կերպ կարո՞ղ է օգնել Ղարաբաղին, թե դա ավելի կխորացնի իրադրությունը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք տվեցիք ամենակարևոր, գլխավոր հարցը, նվազագույնը՝ ամենակարևոր, գլխավոր հարցերից մեկը: Հարցը հետևյալում է՝ եթե մեր վերլուծությունը տանի նրան, որ դա կօգնի Ղարաբաղին և խնդրի լուծմանը, մենք կգնանք նման քայլի, եթե՝ ոչ, մենք ձեռնպահ կմնանք նման որոշումից: Մենք հիմա քննարկումների ընթացքում ենք: Բացի այդ, մենք նաև հաշվի ենք առնում այն, որ մենք պետք է առավելագույնս կառուցողական անդամ լինենք միջազգային հանրույթում:

 

Հարց – Այժմյան հակամարտությունն ամենաինտենսիվն ու ամենաարյունահեղն է վերջին քառորդ դարում  այս տարածաշրջանում: Բայց վաղ թե ուշ յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղությունը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզապես անհրաժեշտ է դադարեցնել կրակը, անհրաժեշտ է դադարեցնել հարձակումը Ղարաբաղի նկատմամբ և անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկչական ակտը, որովհետև ես համարում եմ, որ սա միջազգային ահաբեկչական ակտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

Աղբյուր

CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել
Ամենադիտված