Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Հայաստանը միշտ շեշտել է, որ պատերազմի դեպքում կստանան արժանի հակահարված

Pressmedia.am կայքի զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է։

— Տիկին Տիգրանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձից պարզ դարձավ, որ որևէ մեկից ակնկալիք չունենք, և որ Արցախն ու Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս պայքարը. Մենք միշտ խոսում էինք պատերազմ-խաղաղություն եզրույթների մասին, բայց, կարծեք թե, հակառակորդը պատերազմին այլընտրանք չի թողնում: Սա քաղաքակրթակա՞ն պատերազմ է:

— Միանշանակ, սա քաղաքակրթական պատերազմ է, բայց նաև դիտարկենք, որ խոսելով քաղաքական դիսկուրսի մասին,  երբևէ խաղաղ բանակցային ճանապարհով  հարցը լուծելու մասին  Հայաստանը միշտ շեշտել է, որ պատերազմի դեպքում կստանա արժանի հակահարված։  Եվ այս օրերին մենք այդ ամենի ականատեսն ենք լինում։ Ցավոք, այդպես է, որովհետև այն ճանապարհը, այն  հռետորաբանությունը, որը ընտրել է Ադրբեջանի  ռազմաքաղաքական ղեկավարությունը,  հարցը տանում էր ոչ թե խաղաղ բանակցային ճանապարհով, այլ պարզապես ռազմական ուժային ճանապարհով, ինչը այս պահին միակ ճանապարհն է Ադրբեջանի ղեկավարության համար` իր օրեցօր անկում ապրող իշխանության վարկանիշը բարձրացնելու և  երկրում առաջացած սոցիալական խնդիրները  կոծկելու համար։ Այս ճանապարհը մենք երբևէ չենք քարոզել` ելնելով հարցի խաղաղ կարգավորման մեր սկզբունքից, բայց  հաշվի առնելով տարիներ շարունակ Ադրբեջանի ղեկավարության մակարդակով իրականացվող  հայատյաց քաղաքականությունը, որի մասին մեր կառավարական պատվիրակությունը խոսել է միջազգային հարթակներում, բնականաբար, պիտի տարեցտարի իրենց սերունդների մոտ ձևավորեր հայատյացությունը, ինչն էլ  այսօր դրսևորվում է պատերազմի ձևով։  Բայց այս հարցին շատ հստակ պատասխան է տվել նաև մեր ՊՆ-ն` ասելով, որ  նոր տարածքներ կլինեն պատերազմի դիմաց։

— Ընդհանրապես, աշխարհի արձագանքն արդյոք համարժե՞ք էր Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, Ռուսաստանը այդպես էլ հստակ արձագանքներով հանդես չեկավ: Սա ինչի՞ մասին է վկայում:

— Արձագանքները միջազգային հարթակներում գուցե ավելի ակտիվացան վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ մենք ականատես եղանք նաև Եվրոհարթակներում, Եվրոպառլամենտի հարցակից հիմնական  ելույթը այս գործողությունների դատապարտումն էր Ադրբեջանի կողմից։  Եվ դա բնական էր, քանի որ արդեն հստակ էր և ապացուցված, որ  Ադրբեջանի կողմից մղվող պատերազմը  ոչ թե գոյության պայքար է, այլ նրա ռազմատենչությունն է  և  որի համար նա նաև ներգրավվել է միջազգային կոնվենցիաներով արգելված վարձկանության ինստիտուտը։ Եվ  խախտելով  հումանիտար միջազգային իրավունքի կանոնները, այդ թվում նաև` պատերազմ վարելու կանոնները, խաղաղ բնակչության նկատմամբ  վարում է ագրեսիվ պատերազմ, մինչդեռ Հայաստանը  և Արցախը այս պահին լուծում են իրենց խաղաղ ապրելու իրավունքը։ Իհարկե, մենք ավելի շուտ էինք սպասում միջազգային արձագանքին, բայց կարող եմ ասել, որ մեր ռազմավարական գործընկերների հետ այս ամբողջ ընթացքում եղել է  համագործակցություն և նրանց ելույթներում, բնականաբար, կա ագրեսիան դատապարտող կոչերը։ Այս պահին շատ սուբեկտիվ գնահատական պետք է լինի, թե որքանով են այդ կոչերը բավարար։ Ամեն դեպքում,  վերջին 3 օրերին ակնհայտ է միջազգային հանրության կոչերը, որ այս հարցը տանեն խաղաղ բանակցության փուլ։

— ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Ըստ այդ որոշման՝ դատարանը կոչ է անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում ` Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ իրադարձությունների ընթացքի վրա:

— Մինչև Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, գիտենք որ ամսի  29-ին  նման որոշում կայացվեց նաև Ադրբեջանի նկատմամբ։ Կրկին դիմող կողմը Հայաստանն էր, իսկ այդ որոշումները նշանակում են մեկ բան, որ Եվրոպական դատարանը կոչ է անում առաջին դեպքում`  Ադրբեջանին և Հայաստանին միջոցներ ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ, և երկրորդ որոշման դեպքում արդեն ակնհայտ  նշվում է նաև երրորդ կողմի ակնհայտ մասնակցության փաստը։ Բնականաբար ակնկալել, որ ՄԻԵԴ-ի որոշումից անմիջապես հետո  Թուրքիան կամ Ադրբեջանը կզսպեն իրենց  և  իրենց զորքերը հետ կքաշեն՝ նման ակնկալիքներ չկան, բայց սա ավելի շատ հող է նախապատրաստում հետագա գանգատի հիմքերի համար և  Հայաստանը մոտ օրերս կներկայացնի այն միջոցները, որոնք ձեռնարկել է ՄԻԵԴ-ի որոշումը ապահովելու համար, այսինքն Հայաստանը ձեռնարկել է  հնարավոր միջոցները կրակը դադարեցնելու, մինչդեռ Ադրբեջանը  ոչինչ չի արել, ընդ որում, երբ ՄԻԵԴ-ը չի դիմել ոչ Թուրքիային, ոչ էլ Ադրբեջանին, այլ միանգամից որոշում է կայացրել։ Եվ ես վստահ եմ, որ այդ պետություններից ոչ մեկը չեն կարող ներկայացնել հստակ ապացույցներ այն մասին, որ այս ընթացքում որևէ քայլ են կատարել կրակը դադարեցնելու համար,  ինչն էլ կբերի հետագա իրավական գնահատում  և  դրանք հետագայում կարող են ունենալ վճռորոշ դեր։

Աննա Սիմոնյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված