Ոստիկանությունում Անժելա Էլիբեկովայից հետաքրքրվել են, թե ով է Իլյուշը
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանագետ Անժելա Էլիբեկովան իր էջում գրում է.
«...նոր դուրս եկա Արաբկիրի ոստիկանությունից։ Կանչել էին զրուցելու ֆեյսբուքի ստատուսներիս մասին, ընթացքում պարզվեց, որ ոչ մի խնդրահարույց ստատուս չկա։ Զուտ իմ ու իմ ընկեր և փաստաբան Ռուբեն Մելիքյանի կյանքից մեկ ժամ կորեց պատերազմի թեժ ժամանակահատվածում։
Հարցրեցին նաև, թե ով ա Իլյուշը։ Մենք էլ մի քանի իսկապես վտանգավոր գրառում ցույց տվեցինք և խնդրեցինք զբաղվել։ Իսկ հիմա վերադառնանք մեր բուն աշխատանքին»։
Նշենք, որ Իլյուշն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: Իր գրառումներում ադրբեջանագետը հենց այդպես է թշնամական երկրի ղեկավարին անվանում: