Երեկ այցելեցի զինվորական հոսպիտալ․ Գնել Սանոսյան
Ուշադրության կենտրոնումԵրեկ այցելեցի զինվորական հոսպիտալ: Զրուցեցի Արցախյան պատերազմում մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների հետ:
Տղաներին քաջալերեցի, շուտափույթ ապաքինում մաղթեցի և շնորհակալություն հայտնեցի հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում արիություն ցուցաբերելու համար:
Առանձնազրույց ունեցա նաև հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ ճշգրտելու վիրավոր զինծառայողների համար ցուցաբերվող բուժօգնության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան