Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել պահպանել հրադադարը
Ուշադրության կենտրոնումԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հումանիտար հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը և առանց նախապայմանների վերսկսել բանակցություններն: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Հումանիտար հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր քայլ է դեպի լարվածության թուլացումը: Ես կոչ եմ անում կողմերին պահպանել հրադադարը,որպեսզի խուսափենք ավելի շատ բռնությունից և չվտանգեն խաղաղ բնակիչներին»,-գրել է Միշելն իր թվիթերյան էջում:
