Թշնամին փորձում է ներխուժել Հադրութ. այս ահին մարտական գործողությունները շարունակվում են
Ուշադրության կենտրոնումԱրցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է․ «Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»։