Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք. Արայիկ Հարությունյան
Ուշադրության կենտրոնումԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ, իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ::
Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար», - գրել է Արայիկ Հարությունյանը։