Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Սա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ ու միաժամանակ. Սերգեյ Լավրով

Առաջին իսկ օրերից Ռուսաստանը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ամեն ինչ արել է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի անհապաղ թուլացման ու կողմերի՝ բանակցությունների սեղան վերադառնալու համար։ Այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 
Լավրովը հիշեցրեց, որ ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների ղեկավարների եռակողմ հայտարարություն, ինչպես նաև ԱԳ նախարարների եռակողմ և համանախագահների հայտարարությունը, որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության լուծմամբ։
Լավրովը նշեց, որ մի շարք հեռախոսազրույցներից հետո, որոնք տեղի ունեցան նախագահ Ալիևի ու վարչապետ Փաշինյանի հետ, ՌԴ  նախագահը նախաձեռնեց հումանիտար հրադադարի հաստատման նախաձեռնություն։
 
«Ահա հոկտեմբերի 9-10-ին այստեղ տեղի ունեցավ հանդիպում, որը հնարավորություն տվեց ձեռք բերել պայմանավորվածություն։ Մենք հույս ունենք, որ ընդունված որոշումները կիրականացվեն երկու կողմերի կողմից»,-ասաց Լավրովը։
 
ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ մտքեր են փոխանակել նաև, թե ինչպես առաջ շարժվել։
 
«Սա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ ու միաժամանակ, մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է գործընթաց, սակայն քաղաքական բանակցությունների գործընթացը ձգձգելը մենք համարում ենք սխալ»,-ասաց Լավրովն ու հավելեց, որ այս հարցը ՀՀ ԱԳ նախարարը կքննարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը։
 
Լավրովի խոսքով, քննարկումների զգալի մասը նվիրվել է երկկողմ օրակարգին։ Կորոնավիրուսի սահմանափակող պայմաններում, ըստ Լավրովի, հնարավոր է եղել առաջ տանել հարաբերությունները հեռավար ձևով։
 
ՌԴ նախագահ Պուտինն ու ՀՀ վարչապետ Փաշինյանն այս տարի  7 անգամ խոսել են իրար հետ, կառավարությունների ղեկավարները, նշվեց վարչապետ Միշուստինի Հայաստան այցի մասին՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար։ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է կորոնավիրուսային թեստեր, ռեագենտներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև բժշկական անձնակազմ։  Ապրանքաշրջանառությունը է աճ է գրանցել՝ 26 տոկոսով։
 
Մշակութային համագործակցության առումով, Լավրովը ողջունեց, որ այս տարին Հայաստանում նշվում է Գրիբոյեդովի տարի, կարևորվեց Հայաստանում ռուսերենի ուսուցմանը։
 
Քննարկվել է նաև միջազգային հարթակներում համագործակցությունը՝ ՄԱԿ, ԵԽ և այլն։
 
«Բանակցությունները կառուցողական էին, ազնիվ։ Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումների արդյունքները կօգնեն հետագայում ևս զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև»,-ասաց Լավրովը։
Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված