Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրեական գործ

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված  և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում դրա առաջին իսկ օրվանից այլ երկրներից վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ:

Ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային հանրության ջանքերի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում ձեռք է բերվել 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադար հաստատելու համաձայնություն:

Սակայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի չառնելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի 1997թ. դեկտեմբերի 16-ի 52/164 բանաձևով ընդունված կոնվենցիայի, «Ահաբեկչության արգելման մասին» Եվրոպական կոնվենցիայի, «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, «Ահաբեկչության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» պայմանագրի նորմերը, 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, չկատարելով հրադադարի համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակել է օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող՝ նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների, որոնք իրականացրել են միջազգային ահաբեկչություն:

Մասնավորապես, օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ վերջիններս շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները, որոնք ուղեկցվել են ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ հարվածներ հասցնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը հարկադրել են վարձկաններին հրադադարի պայմաններում շարունակել Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունները Հորադիզի շրջանում՝ կրելով Ադրբեջանի զինված ուժերի համազգեստ:  

Մասնավորապես՝ վարձկանները 10.10.2020թ.-ի ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, որից հետո դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ են ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: 11.10.2020թ.-ին պարբերաբար ականանետային-հրթիռահրետանային հարվածներ են հասցվել ԱՀ Ստեփանակերտ, Մարտունի և Շուշի քաղաքներին, ինչպես նաև տարբեր խոշոր գյուղական համայնքներին: Նույն օրը Հադրութ քաղաք ներթափանցած դիվերսիոն-հետախուզական վարձակնների կողմից հրկիզվել են տներ, դաժանաբար սպանվել են խաղաղ բնակիչներ, որոնց թվում՝ նաև մայրն ու վերջինիս հաշմանդամություն ունեցող որդին, ինչպես նաև սպանվել են ԱՀ ՊԲ զինծառայողներ:

Նկատի ունենալով, որ առկա են միջազգային ահաբեկչության հանցակազմի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

Ներկայումս գործադրվում է միջազգային իրավական ակտերով սահմանված՝ համապատասխան պետությունների հետ համագործակցության և փոխադարձ իրավական օգնության ողջ գործիքակազմը՝ նշված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուր

Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս
Ամենադիտված