Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է


Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս

Ուշադրության կենտրոնում

Արթմեդ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանին հանդիպեցինք աշխատավայրում երեկոյան ժամը 10-ին: Հարցազրույցի պայմանավորվելու համար ասում էր՝ եկեք երբ հարմար է, ես օր ու գիշեր այստեղ եմ:

Պատերազմը սկսելու հաջորդ օրվանից տանն անցկացնում է ընդամենը 1-2 ժամ, որովհետև անընդհատ կազմակերպչական ու բուժական բազում հարցեր է պետք լուծել հիվանդանոցում. “Պատերազմի լուրը ստանալուց հետո արագ կապ է հաստատեցի ՊՆ ռազմաբժշկական վարչության հետ, ու հայտնեցի, որ Արթմեդ բժշկական կենտրոնը պատրաստ է բոլոր կարողություններով  օգտակար լինել վիրավոր զինվորներին ու կամավորներին: Հաջորդ օրն իսկ արդեն մեզ մոտ տեղափոխվեցին տարբեր վնասվածքներով առաջին պացիենտները: Մեր կենտրոնի սպեցիֆիկայից ելնելով՝ ընդունեցինք ոչ միայն վիրահատական միջամտության անհրաժեշտություն ունեցող պացիենտներին, այլև ներգրավեց Սթրես բաժանմունքը, որտեղ  պատերազմի պատճառով սուր սթրեսային համախտանիշ ու իրավիճակային ռեակցիաներ ունեցող զինվորներ ու քաղաքացիների բուժօգնությունը կազմակերպեցինք: Այս ընթացքում նաև նյարդաբանական ու սուր շնչառական խնդիրներ ունեցող պացիենտների սկսեցինք ընդունել”,- պատմում է Արայիկ Ղարիբյանը:

Բացի նրանից, որ ընդունել են պացիենտներին ու արել ամեն ինչ պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերելու համար, Արթմեդ ԲՎԿ կոլեկտիվը ինքնակազմակերպվել է, իրենց ու ընկերների ուժերով փորձել են ապահովել սնունդ ու հագուստ նոր տեղափոխված զինվորների համար, որպեսզի պետությունը իր նախատեսած միջոցները առավելագույնս կարողանա այլ կարիքների ուղղել: Մինչ այսօր էլ փորձում են պետության միջոցները նվազագույն չափով օգտագործել, չնայած որ պետությունը տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ.

 

“Իհարկե մի շարք կազմակերպություններ ու մարդիկ էլ բարեգործական հիմունքներով օգնեցին՝ զինվորներին ու Արցախից եկած նրանց հարազատներին անհրաժեշտ պարագաները ապահովելու համար: Մենք այսօր էլ չենք հրաժարվում նման բարեգործական օգնությունից, ու փոխանցում ենք՝ ում անհրաժեշտ է: Նաև ուզում եմ շեշտել, որ մեզ օգնության եկան նաև հոգեբան կամավորների խումբը, ովքեր մինչ այսօր էլ գրաֆիկով աշխատում են մեզ մոտ պառկած պացիենտների հետ, որպեսզի հոգեպես էլ տղաները արագ վերականգնվեն: Մեզ շատ ոգևորում է մարդկանց պատրաստակամությունը, ու անչախ շնորհակալ ենք այս բարդ իրավիճակում մեր կողքին կանգնելու համար”,- ասում է Արայիկ Ղարիբյանը:

 

Ինչ վերաբերում է հարազատներին շատ հետաքրքրող տեսակցության հարցին, Արայիկ Ղարիբյանն ասում է, որ իրենք ընտանիքի անդամներին թույլ տալիս են կարճաժամկետ տեսակցել իրենց զինվորներին. “Մարդիկ ահավոր սթրես են տարել այս ընթացքում ու լարված են, դրա համար մենք թույլ տալիս ենք, որ տեսնեն իրենց զինվորին, համոզվեն, որ լավ է: Իհարկե պարտադրում ենք, որ պահեն կորոնավիրուսի չտարածման բոլոր կանոնները, որովհետև ռազմական այս իրավիճակում մենք միևնույնն է խնդիր ունենք նաև ապահովել, որ հանկարծ կորոնավիրուսի տարածում չունենանք հիվանդանոցի ներսում:Այս բոլոր ամիսներին դա մեզ մոտ շատ լավ հաջողվել է, դրա համար նաև մեզ մոտ տեղափոխված ցանկացած զինվոր մինչև ընդհանուր պալատ տեղափոխվելը նաև կորոնավիրուսի անվճար է տեստ է հանձնում մեր մյուս տղաներին չվարակելու համար՞,- հավելում է նա:

 

Արայիկ Ղարիբյանին ոգևորել է պառկած տղաների ոգին: Ասում է շատերը անընդհատ հարցնում են՝ երբ եմ վերադառնալու առաջնագիծ, իսկ ինքն ասում է. ‘’Քիչ ուշ գնացեք, բայց ապաքինված գնացեք, որ կարողանաք լիարժեք կատարել Ձեր առջև դրված մարտական խնդիրները”:

 

Իսկ զինվորներին ապաքինելու համար Արթմեդ բժշկական կենտրոնի մասնագետները՝ վիրաբույժները, վնասվածքաբան-օրթոպեդները, դիմածնոտային վիրաբույժները աշխատում են առանց հանգստանալու ու մեծ նվիրվածությամբ, առանց հոգնելու ու այդ մասին մտածելու, որովհետև բժիշկը պատերազմի ժամանակ ունի հստակ առաքելություն՝ պահել զինվորի թիկունքը, ապահովել նրա մարտունակությունը.

 

“Չմոռանանք նաև, որ մենք առաջնագծում էլ փայլուն մասնագետներ ունենք, որոնք արկերի տակ վիրահատություններ են անում, առաջին օգնություն են ցույց տալիս ու փրկում են մեր զինվորներին: Նրանց ջանքերն անգնահատելի են”,-ասում է Արայիկ Ղարիբյանը՝ վստահ, որ թև ու թիկունք լինելով միմյանց՝ հաղթելու ենք մեզ պարտադրված այս պատերազմում ու արդեն հաղթել ենք, քանի որ փոքրիկ Արցախը կռվում է ոչ թե Ադրբեջանի, այլ ՆԱՏՕ_ի հզոր բանակներից մեկի՝ Թուրքիայի դեմ, ու նրանց չհաջողվեց բլից պատերազմով հասնել իրենց նպատակին: Մեր բանակը փայլուն է կատարում իր առջև դրված խնդիրը:

 

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական /mednews.am/

 

Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԱրաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր ԿամենդատյանՆստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին ԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանՆախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ) Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» ՉԼ․ «Ֆեներբախչե»-ն ու «Լիոն»-ը չպարզեցին հաղթողին․ այլ արդյունքներ ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Լույս չի լինելու Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն․ Տիգրան Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար
Ամենադիտված