Հենց այս քարտեզի ընտրությունը փաստում է, որ այս հիվանդ հասարակության համար վերացական ցնորքը առավել կարևոր է, քան իրականությունը
BlogԿարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուս-թուրքական փոխհարաբերությունների սրման արդյունքում կայքերը ինտենսիվորեն տարածում են այս քարտեզը: Ուշադրություն, քարտեզում Հայաստանի կազմում են պատկերված Տրապիզոնի, Էրզրումի, Վանի Բիթլիսի վիլայեթները և Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Կարսի պայմանագրով անցել են Թուրքիային, իսկ 1991-94 թթ. ազատագրված տարածքները պատկերված են Ադրբեջանի կազմում: Հիշեցում` Արևմտյան Հայաստանը գոյություն չունի, իսկ ազատագրված տարածքները իրական են, այն է` փաստացի մեր պետության կազմում:
Հատկապես հենց այս քարտեզի ընտրությունը ուղղակիորեն փաստում է, որ այս հիվանդ հասարակության համար վերացական ցնորքը առավել կարևոր է, քան իրականությունը:
Անմեղսունակներ ջան, գոնե ճիշտ քարտեզ ընտրեք: